ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 24 դեկտեմբերի 2018 թ. | թիվ 82-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿՈՅՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՈՅՈՒՂԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 177-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կոյուղու աշխատանքի մասին» Ձև 1-կոյուղի (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կոյուղու աշխատանքի մասին» Ձև 1-կոյուղի (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Ամփոփ հաշվետվություն կոյուղու աշխատանքի մասին» Ձև թիվ 1-կոյուղի պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 177-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 Նախագահ
 
 
Ս. Մնացականյան 
| Հավելված 1 | 
1. Կոյուղու սարքավորումների առկայությունը և աշխատանքի հիմնական ցուցանիշները
| Սպա-սարկ-վող բնա-կավայ-րերի քանա-կը, միավոր | Գլխա-վոր կոլեկ-տորնե-րի քա-նակը, միավոր | Միագիծ երկարությունը, կմ | Մաքրող սարքա-վորում-ների սահ-մանված հզորու-թյունը, հազ. խոր. մ/օր | Կոյուղու աշխատանքի հիմնական ցուցանիշները, հազ. խոր. մետր/տարի | |||||||||||
| գլխա-վոր կոլեկ-տորի | կոյուղու փողո-ցային ցանցի | որից` կարիք ունեն փոխ-վելու | միջթա-ղային, միջբա-կային ցանցերի | բաց թողնված հոսքա-ջրեր, ընդամենը | այդ թվում` ընդունված այլ կոյու-ղիների համա-կարգերից | մաքրող սարքավորումներով բաց թողնված հոսքաջրեր | առանց մաքրման | հեռաց-ված հոսքա-ջրերի քանակը այլ կոյուղի-ներում | վթար-ների քանակը կոյուղու համա-կար-գում, միավոր | ||||||
| ընդամենը | այդ թվում` | ||||||||||||||
| չափորոշի-չային մաքրված (կենսաբա-նական մաքրում) | ոչ բավարար մաքրված | ||||||||||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 
| ք. Երևան | |||||||||||||||
| Արագածոտնի | |||||||||||||||
| ք. Աշտարակ | |||||||||||||||
| ք. Թալին | |||||||||||||||
| ք. Ապարան | |||||||||||||||
| գյուղական վայրերում | |||||||||||||||
| Արարատի | |||||||||||||||
| ք. Արարատ | |||||||||||||||
| ք. Վեդի | |||||||||||||||
| ք. Արտաշատ | |||||||||||||||
| ք. Մասիս | |||||||||||||||
| գյուղական վայրերում | |||||||||||||||
| Արմավիրի | |||||||||||||||
| ք. Արմավիր | |||||||||||||||
| ք. Մեծամոր | |||||||||||||||
| ք. Էջմիածին | |||||||||||||||
| գյուղական վայրերում | |||||||||||||||
| Գեղարքունիքի | |||||||||||||||
| ք. Գավառ | |||||||||||||||
| ք. Ճամբարակ | |||||||||||||||
| ք. Մարտունի | |||||||||||||||
| ք. Սևան | |||||||||||||||
| ք. Վարդենիս | |||||||||||||||
| գյուղական վայրերում | |||||||||||||||
| Լոռվա | |||||||||||||||
| ք. Վանաձոր | |||||||||||||||
| ք. Ալավերդի | |||||||||||||||
| ք. Ախթալա | |||||||||||||||
| ք. Թումանյան | |||||||||||||||
| ք. Շամլուղ | |||||||||||||||
| ք. Սպիտակ | |||||||||||||||
| ք. Ստեփանավան | |||||||||||||||
| ք. Տաշիր | |||||||||||||||
| գյուղական վայրերում | |||||||||||||||
| Կոտայքի | |||||||||||||||
| ք. Աբովյան | |||||||||||||||
| ք. Բյուրեղավան | |||||||||||||||
| ք. Հրազդան | |||||||||||||||
| ք. Չարենցավան | |||||||||||||||
| ք. Ծաղկաձոր | |||||||||||||||
| ք. Եղվարդ | |||||||||||||||
| ք. Նոր Հաճն | |||||||||||||||
| գյուղական վայրերում | |||||||||||||||
| Շիրակի | |||||||||||||||
| ք. Գյումրի | |||||||||||||||
| ք. Մարալիկ | |||||||||||||||
| ք. Արթիկ | |||||||||||||||
| գյուղական վայրերում | |||||||||||||||
| Սյունիքի | |||||||||||||||
| ք. Գորիս | |||||||||||||||
| ք. Կապան | |||||||||||||||
| ք. Քաջարան | |||||||||||||||
| ք. Մեղրի | |||||||||||||||
| ք. Ագարակ | |||||||||||||||
| ք. Սիսիան | |||||||||||||||
| ք. Դաստակերտ | |||||||||||||||
| գյուղական վայրերում | |||||||||||||||
| Վայոց ձորի | |||||||||||||||
| ք. Եղեգնաձոր | |||||||||||||||
| ք. Վայք | |||||||||||||||
| ք. Ջերմուկ | |||||||||||||||
| գյուղական վայրերում | |||||||||||||||
| Տավուշի | |||||||||||||||
| ք. Իջևան | |||||||||||||||
| ք. Նոյեմբերյան | |||||||||||||||
| ք. Այրում | |||||||||||||||
| ք. Բերդ | |||||||||||||||
| ք. Դիլիջան | |||||||||||||||
| ք. Այրում | |||||||||||||||
| գյուղական վայրերում | |||||||||||||||
| Ընդամենը | |||||||||||||||
| այդ թվում` | |||||||||||||||
| քաղաքային բնակավայրերում | |||||||||||||||
| գյուղական վայրերում | |||||||||||||||
2. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
| հազ. դրամ | 
| Կոյուղու և կոյուղու ցան-ցերի արտա- դրական կարողություն-ների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը | Մուտքեր, ընդամենը | այդ թվում` | Ջրահեռացումից և կեղտաջրերի մաքրումից տարիների ընթացքում գոյացած պարտքերը | որից`  | |||||||
| բյուջեից | կեղտաջրերի բաց թողումից ստացված մուտքեր | նվիրա-տվությունից | այլ մուտքեր | ընդամենը | հաշվետու տարում | ընդամենը | հաշվետու տարում | ||||
| ընդամենը | որից` բնակչու թյունից | ||||||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 
| ք. Երևան | |||||||||||
| Արագածոտն | |||||||||||
| Արարատ | |||||||||||
| Արմավիր | |||||||||||
| Գեղարքունիք | |||||||||||
| Լոռի | |||||||||||
| Կոտայք | |||||||||||
| Շիրակ | |||||||||||
| Սյունիք | |||||||||||
| Վայոց ձոր | |||||||||||
| Տավուշ | |||||||||||
| Ընդամենը | |||||||||||
| Ծախսեր, ընդամենը | այդ թվում` | ||||||
| նյութական | ոչ նյութական ծառայությունների վճարումներ | գործուղման | աշխատավարձ և դրան հավա-սարեցված վճարումներ | հիմնավերա-նորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման | այլ ծախսեր | ||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 
| ք. Երևան | |||||||
| Արագածոտն | |||||||
| Արարատ | |||||||
| Արմավիր | |||||||
| Գեղարքունիք | |||||||
| Լոռի | |||||||
| Կոտայք | |||||||
| Շիրակ | |||||||
| Սյունիք | |||||||
| Վայոց ձոր | |||||||
| Տավուշ | |||||||
| Ընդամենը | |||||||
| Ղեկավար՝ | _______________ | ___________________________ | |
| (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն) | ||
| Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ | _______________ | ___________________________ | |
| (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն) | ||
| « _ _ »__________20___թ. | 
| Հավելված 2 | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿՈՅՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1- ԿՈՅՈՒՂԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Կոյուղու աշխատանքի մասին» Ձև 1-կոյուղի (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում գործող ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը:
4. Հաշվետվություն չեն ներկայացնում, եթե իրականացնում են.
1) միայն տեխնիկական հոսքաջրերի հեռացում,
2) միայն մթնոլորտային տեղումների (առանձին կոյուղիներ) հեռացում:
5. Հաշվետվության առաջին բաժինը լրացվում է ըստ հանրապետության, մարզերի, ըստ մարզի առանձին քաղաքների և ամփոփ գյուղական վայրերի, իսկ երկրորդ բաժինն` ըստ հանրապետության և մարզերի:
6. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
7. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԿՈՅՈՒՂՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
8. Սյունակ 2-ում բերվում է սպասարկվող բնակավայրերի քանակը, սյունակ 3-ում` գլխավոր կոլեկտորների:
9. Սյունակ 4-ում բերվում է գլխավոր կոլեկտորի միագիծ երկարությունը տարեվերջին: Եթե գլխավոր կոլեկտորը բաղկացած է մի քանի խողովակային գծերից, ապա ցույց է տրվում բոլոր խողովակների գծերի երկարությունների հանրագումարը` ներառյալ խողովակների այն մասը, որոնք տեղադրված են բնակավայրերի տարածքից դուրս:
10. Սյունակ 5-ում բերվում է կոյուղու փողոցային ցանցի միագիծ երկարությունը, ներառյալ հավաքովի և շրջանային կոլեկտորները (առանց գլխավոր կոլեկտորների և միացումների):
11. Սյունակ 7-ում բերվում է միջթաղային և միջբակային ցանցերի միագիծ երկարությունը: Միջթաղային է համարվում այն ցանցը, որը տեղադրված է միջթաղային անցումների երկարությամբ, իսկ միջբակային է համարվում այն ցանցը, որը տեղադրված է տնատիրության տարածքում, ինչպես նաև կոյուղու այն խողովակաշարը, որը նախատեսված է տնատիրությունը կոյուղու փողոցային ցանցին միացնելու համար:
12. Սյունակ 8-ում բերվում է կեղտաջրեր մաքրող սարքավորումների բաց թողնման սահմանված հզորությունը, որը որոշվում է մաքրող սարքավորումների լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատելու և կեղտաջրերի մաքրման սահմանված պահանջների պահպանման պայմաններում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում մաքրող սարքավորումներով անցած կեղտաջրերի քանակով:
13. Եթե կոյուղին ունի մի քանի տարածքային մաքրող սարքավորումներ, ապա հաշվետվությունում անհրաժեշտ է ցույց տալ բոլոր մաքրող սարքավորումների բաց թողնման գումարային հզորությունը:
14. Սյունակ 9-ում բերվում է կոյուղի բաց թողնված կեղտաջրերի քանակը: Հաշվետու տարում կոյուղի բաց թողնված կեղտաջրերի փաստացի քանակությունը որոշվում է բաժանորդների կողմից ներկայացված հաշիվներով: Բաժանորդից հեռացված կեղտաջրերի քանակության հաշվառման հիմքերի բացակայության դեպքում, կեղտաջրերի քանակը ընդունում են հավասար ջրմուղով ստացված ջրի քանակությանը: Եթե բաժանորդն ունի ջրամատակարարման այլ աղբյուրներ (սեփական ջրամբար, աղբյուր և այլն), ապա կոյուղի բաց թողնված կեղտաջրերի քանակությունը որոշվում է բաժանորդի կողմից փաստացի ստացած ջրի ծավալով (չափիչ սարքերի, պոմպերի արտադրողականությամբ, տեխնոլոգիական կարիքների համար օգտագործված ջրով և այլն), կամ հեռացվող կեղտաջրերի քանակի փաստացի չափումներով:
15. Սյունակ 10-ում կոյուղի բաց թողնված կեղտաջրերի ընդհանուր քանակից առանձնացվում է կեղտաջրերի այն քանակը, որոնք ընդունվել են կոյուղու առանձին ցանցերից:
16. Սյունակ 11-ում բերվում է կոյուղու մաքրող սարքավորումներով բաց թողնված կեղտաջրերի քանակությունը, որը որոշվում է այդ սարքավորումների վրա տեղադրված չափիչ սարքերի տվյալներով: Եթե կեղտաջրերի մաքրումը կատարվում է միայն կոշտ պարզեցմամբ (կեղտաջրերն անցկացվում են ցանցերի կամ ցանցապատերի միջով), ապա այդ կեղտաջրերը «մաքրող սարքավորումներով բաց թողնված կեղտաջրեր» ցուցանիշի մեջ չեն հաշվառվում:
17. Սյունակ 12-ում մաքրվող կեղտաջրերի ամբողջ քանակությունից առանձնացվում է չափորոշիչային մաքրված (կենսաբանական մաքրում անցած) կեղտաջրերը, իսկ սյունակ 13-ում` ոչ բավարար մաքրվածը:
18. Սյունակ 14-ում բերվում է առանց մաքրման հեռացված կեղտաջրերի ծավալը:
19. Սյունակ 15-ում բերվում է կոյուղու առանձին ցանցերում հեռացված կեղտաջրերի քանակությունը:
20. Կոյուղու համակարգում հաշվետու տարվա ընթացքում տեղի ունեցած վթարների քանակը բերվում է սյունակ 16-ում:
III. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
21. Սյունակ 2-ում բերվում է կոյուղու և կոյուղու ցանցերի արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը:
22. Սյունակ 3-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է մուտքեր բյուջեից (սյունակ 4), կեղտաջրերի բաց թողումից ստացված մուտքեր (սյ. 5), մուտքեր նվիրատվությունից (սյունակ 7) և այլ մուտքեր (սյունակ 8): Սյունակ 5-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (սյունակ 6):
23. Ջրահեռացումից և կեղտաջրերի մաքրումից տարիների ընթացքում գոյացած պարտքերը բերվում են սյունակ 9-ում, որից` հաշվետու տարում գոյացածը` սյունակ 10-ում: Այդ թվում՝ բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար սյունակ 11-ում և սյունակ 12-ում:
24. Ընդհանուր ծախսերից (սյունակ 2) առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 3-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը.
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 4-ում բերվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն.
3) «գործուղման ծախսեր» սյունակ 5-ում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները.
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 6-ում բերվում են ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ ներառվում են նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները.
5) Կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը բերվում են սյունակ 7-ում.
6) սույն հրահանգի 24-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են սյունակ 8-ում:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 01.11.2023, թիվ 25-Ն | 10.11.2023, թիվ 82-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|