ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2016 թվականի |
թիվ 56 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 288 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի՝ «Մաքսային մուտքի օրդերի ձևի և մաքսային մուտքի օրդերը լրացնելու և կիրառելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 288 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ մաքսային մուտքի օրդերի ձևաթղթերը, որոնք, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, համարվում են խիստ հաշվետվության տպագրական ձևաթղթեր, պատրաստվել են մինչև սույն Որոշման ուժի մեջ մտնելը, կարող են օգտագործվել մաքսային մուտքի օրդերների ձևակերպման համար մինչև դրանց ամբողջական սպառումը:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.06.2021, թիվ 79 | 01.02.2022, թիվ 56 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|