Գլխավոր տեղեկություն
Համար
N 1050-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2018 թվականի N 1050-Ա

 

ԶՈՒԼՈՒՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. օգոստոսի 7

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
օգոստոսի 7-ի N 1050-Ա
որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

ԶՈՒԼՈՒՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Լ. Մակունց

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Կ. Բրուտյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

 

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 
Ա. Փամբուխչյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

 

Ա. Կիրակոսյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

 

Ա. Սուքիասյան

- «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Կ. Աղամյան

- «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

 

Մ. Գրիգորյան

- Զուլում Գրիգորյանի որդին (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան