Գլխավոր տեղեկություն
Համար
N 1139-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2018-20.02.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.08.30/66(1424) Հոդ.931
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

27 օգոստոսի 2018 թվականի N 1139-Ն

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2018 թ. օգոստոսի 27

Երևան

      

     

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

օգոստոսի 27-ի N 1139-Ն

որոշման

     

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2002 թ.

սեպտեմբերի 16-ի N 532-Ն

որոշման

       

Կ Ա Զ Մ

     

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

      

Ն. Փաշինյան

-

ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

Է. Գրիգորյան

-

ՀՀ բնապահպանության նախարար

Ս. Պապիկյան

-

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար

Ա. Խաչատրյան

-

ՀՀ գյուղատնտեսության նախարար

Ա. Ջանջուղազյան

-

ՀՀ ֆինանսների նախարար

Հ. Ռոստոմյան

-

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Ա. Էլոյան

-

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Մ. Սողոմոնյան

-

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ի. Գաբայան

-

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ

Ս. Ղազարյան

-

ՀՀ վարչապետի խորհրդական

Կ. Մուխսյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ

Ս. Աթանեսյան

-

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ

Է. Փիրումյան

-

ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Ա. Վանյան

-

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն

Յու. Ջավադյան

-

«Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Թոքմաջյան

-

Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)»:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան