ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 հուլիսի 2018 թվականի |
թիվ 117-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 261-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բանկերի կողմից վարվող ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգում ներառվող տեղեկությունները համապատասխանեցնել իրավական ակտերում իրականացված փոփոխություններին, ինչպես նաև հստակեցնել երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկը,
հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի ««Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման կարգը» հաստատելու մասին» թիվ 261-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) և Որոշմամբ հաստատված «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման վերաբերյալ» կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման կարգը» համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):»:
2) Կարգի վերնագրից հանել «ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» բառը:
3) Կարգի 3.1 կետով սահմանված Աղյուսակ 1-ում.
ա. «2. Ավանդատուի տվյալներ» աղյուսակի «Սոցիալական ապահովության քարտ» 10-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
բ. «3. Բանկի նկատմամբ ավանդատուի պահանջներ4» աղյուսակում.
բ1. «Սկզբնական գումար» 11-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
բ2. «Մնացորդ» 14-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
գ. «4. Բանկի նկատմամբ ավանդատուի խնդրահարույց պարտավորություններ» աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
դ. «5. Երաշխավորված ավանդ» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
ե. «6. Ամփոփ» աղյուսակից հետո հանել «1Հօգուտ երրորդ անձի ներդրված ավանդների դեպքում նշվում են ավանդը ներդնողի տվյալները` մինչև երրորդ անձի` ավանդը տնօրինելու իրավունքն ուժի մեջ մտնելու պահը, այնուհետև, որպես ավանդատու հանդես է գալիս երրորդ անձը, և ավանդատուի վերաբերյալ տեղեկատվության մեջ նշվում են վերջինիս տվյալները:» նախադասությունը:»:
4) Կարգը 3.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3 կետով.
«3.3. Հօգուտ երրորդ անձանց ներդրված ավանդների դեպքում, երրորդ անձանց համար ևս լրացվում են սույն կարգի 3.1-րդ կետով սահմանված Աղյուսակ 1-ի 2-րդ կետով պահանջվող տվյալները: Հօգուտ երրորդ անձի ներդրված ավանդների դեպքում ավանդը ներդնողի տվյալները նշվում են մինչև երրորդ անձի` ավանդը տնօրինելու իրավունքն ուժի մեջ մտնելու պահը, այնուհետև, որպես ավանդատու հանդես է գալիս երրորդ անձը:»:
5) Կարգի Հավելված 1-ում.
ա. «ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
բ. հանել «ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ», «ԱՐԱՐԱՏ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ», «ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ», «ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ», «ԼՈՌԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ», «ԿՈՏԱՅՔ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ», «ՇԻՐԱԿ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ», «ՍՅՈՒՆԻՔ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ», «ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ», «ՏԱՎՈՒՇ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ» աղյուսակները,
գ. «ՀՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ» աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«ՀՀ բնակավայրերի կոդերը լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2016 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1209-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Վարչատարածքային բաժանման միավորների»» դասակարգչի:»:
6) Կարգի Հավելված 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ
Հավելված 2
1. Արտարժութային բանկային ավանդները և խնդրահարույց պարտավորությունները վեր են ածվում դրամային համարժեքի՝ հիմք ընդունելով հաշվետու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքը:
2. Երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային բանկային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային բանկային ավանդները: Ընդ որում`
1) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված բանկային ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է 10 միլիոն ՀՀ դրամից, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկի մեջ ընդգրկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները՝ 10 միլիոն ՀՀ դրամի և առաջին հերթին հաշվարկված գումարի տարբերությունը չգերազանցող չափով:
2) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված բանկային ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է 5 միլիոն ՀՀ դրամից, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկի մեջ ընդգրկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները՝ 5 միլիոն ՀՀ դրամի և առաջին հերթին հաշվարկված գումարի տարբերությունը չգերազանցող չափով:
3) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 5 միլիոն ՀՀ դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային բանկային ավանդը` մինչև 10 միլիոն ՀՀ դրամով:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 5 միլիոն ՀՀ դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 5 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է երաշխավորված ավանդի դրամային մասը, սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն: Ապա հաշվարկվում է երաշխավորված ավանդի արտարժութային մասը սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:
3. Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի խնդրահարույց պարտավորություն, ապա երաշխավորված ավանդը հաշվարկվում է ավանդատուի բանկային ավանդի և բանկի նկատմամբ ունեցած խնդրահարույց պարտավորության դրական տարբերության հիման վրա:
4. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և միևնույն ժամանակ բանկի նկատմամբ ունի դրամային և արտարժութային խնդրահարույց պարտավորություններ, ընդ որում՝ դրամային բանկային ավանդը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
2) հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հաշվարկների դրական արդյունքների դեպքում, երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերության համաձայն,
4) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հաշվարկներից մեկի բացասական արդյունքի դեպքում հաշվարկվում է վերը նշված երկու տարբերությունների հանրագումարը,
5) սույն կետի 4-րդ ենթակետում ստացված արդյունքի դրական լինելու դեպքում հաշվարկվում է երաշխավորված ավանդը: Ընդ որում՝ եթե ստացված դրական տարբերությունը դրամային է, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի, հակառակ դեպքում՝ համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի,
6) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական, իսկ 2-րդ ենթակետի հաշվարկի զրո լինելու դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, իսկ 1-ին ենթակետի հաշվարկի զրո լինելու, իսկ 2-րդ ենթակետի հաշվարկի դրական լինելու դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:
5. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և միևնույն ժամանակ դրամային և արտարժութային խնդրահարույց պարտավորություններ, ընդ որում՝ դրամային բանկային ավանդը գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական լինելու դեպքում հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
3) սույն կետի 2-րդ ենթակետի հաշվարկի բացասական լինելու դեպքում հաշվարկվում է սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հաշվարկման արդյունքում ստացված գումարների հանրագումարը,
4) սույն կետի 3-րդ ենթակետում ստացված արդյունքի դրական լինելու դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:
6. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և դրամային խնդրահարույց պարտավորություններ, ընդ որում՝ դրամային բանկային ավանդը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական արդյունքի դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերության համաձայն,
3) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի բացասական արդյունքի դեպքում հաշվարկվում է 1-ին ենթակետում հաշվարկված գումարի և արտարժութային բանկային ավանդի գումարը: Ստացված գումարի դրական լինելու դեպքում, հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն,
4) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի զրո լինելու դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:
7. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և դրամային խնդրահարույց պարտավորություն, ընդ որում՝ դրամային բանկային ավանդը գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական արդյունքի դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:
8. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային (արտարժութային) բանկային ավանդ և դրամային (արտարժութային) խնդրահարույց պարտավորություն և միաժամանակ ունի արտարժութային (դրամային) խնդրահարույց պարտավորություն, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է դրամային (արտարժութային) բանկային ավանդի և դրամային (արտարժութային) խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական արդյունքի դեպքում 1-ին ենթակետի հաշվարկից ստացված գումարից նվազեցվում է նաև արտարժութային (դրամային) խնդրահարույց պարտավորությունը: Դրական արդյունքի դեպքում հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:
9. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի արտարժութային բանկային ավանդ և արտարժութային խնդրահարույց պարտավորություն և միաժամանակ ունի դրամային խնդրահարույց պարտավորություն, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական արդյունքի դեպքում 1-ին ենթակետի հաշվարկից ստացված գումարից նվազեցվում է նաև դրամային խնդրահարույց պարտավորությունը: Դրական արդյունքի դեպքում հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն Հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:
10. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և միևնույն ժամանակ արտարժութային խնդրահարույց պարտավորություն, ընդ որում՝ դրամային բանկային ավանդը գերազանցում է 5 մլն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի բացասական լինելու դեպքում, երաշխավորված բանկային ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և սույն կետի 1-ին ենթակետում ստացված գումարի հանրագումարի չափով: Ստացված գումարի դրական լինելու դեպքում հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի,
3) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի զրո լինելու դեպքում, հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի:
11. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և միևնույն ժամանակ արտարժութային խնդրահարույց պարտավորություն, ընդ որում՝ դրամային բանկային ավանդը չի գերազանցում 5 մլն դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական լինելու դեպքում, երաշխավորման ենթակա գումարի հատուցվող մասը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերության համաձայն,
3) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի բացասական լինելու դեպքում, երաշխավորման ենթակա գումարի հատուցվող մասը հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և սույն կետի 1-ին ենթակետում ստացված գումարի հանրագումարի չափով: Դրական արդյունքի դեպքում հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն,
4) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի զրո լինելու դեպքում, երաշխավորման ենթակա գումարի հատուցվող մասը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:
12. Եթե անվճարունակ բանկում ավանդատուի ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միանալու դեպքում, ապա բանկը տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկը կատարելիս յուրաքանչյուր միացող բանկում տվյալ ավանդատուին պատկանող բոլոր բանկային ավանդները դիտում է որպես առանձին բանկային ավանդ: Ընդ որում` միացման արդյունքում ձևավորված ժամկետային ավանդների գծով բանկը երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկում է առանձին` մինչև ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ցպահանջ կամ ժամկետային ավանդից բացի ավանդի ժամկետի վերաբերյալ այլ պայմանով ավանդների գծով` միացման պայմանագիրը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից հաստատվելու և գրանցվելու պահից մեկ տարվա ընթացքում: Սահմանված մեկ տարին կամ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու պահից այդ ավանդները դիտվում են որպես մեկ ավանդ, և բանկում միևնույն ավանդատուին պատկանող բոլոր ավանդների գծով հաշվարկվող երաշխավորված ավանդի հատուցման գումարը հաշվարկվում է սույն կարգի Հավելված 2-ի 1-11-րդ կետերի համաձայն:
13. Եթե ավանդատուն միացող բանկերից մեկում ունի միայն խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա ավանդի հաշվարկի ժամանակ խնդրահարույց պարտավորությունը նվազեցվում է միացող մյուս բանկի (բանկերի) բանկային ավանդից: Ընդ որում՝ խնդրահարույց պարտավորությունը նվազեցվում է միացող բանկում ավանդատուի՝ խնդրահարույց պարտավորության արժույթով բանկային ավանդից: Ավանդատուի՝ խնդրահարույց պարտավորության արժույթով բանկային ավանդ չունենալու դեպքում խնդրահարույց պարտավորությունը նվազեցվում է ավանդատուի՝ այլ արժույթով բանկային ավանդից (ավանդներից):
14. Եթե ավանդատուն միացող բանկերից մեկում ունի և՛ բանկային ավանդ, և՛ խնդրահարույց պարտավորություն, և խնդրահարույց պարտավորությունը գերազանցում է բանկային ավանդին, խնդրահարույց պարտավորության՝ բանկային ավանդը գերազանցող մասը նվազեցվում է միացող մյուս բանկում (բանկերում) ավանդատուի ունեցած բանկային ավանդից (առկայության դեպքում): Ընդ որում՝ խնդրահարույց պարտավորության՝ բանկային ավանդը գերազանցող մասը նվազեցվում է միացող բանկում ավանդատուի՝ խնդրահարույց պարտավորության արժույթով բանկային ավանդից: Ավանդատուի՝ խնդրահարույց պարտավորության արժույթով բանկային ավանդ չունենալու դեպքում խնդրահարույց պարտավորությունը նվազեցվում է ավանդատուի՝ այլ արժույթով բանկային ավանդից (ավանդներից):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հուլիսի 25 Երևան
կենտրոնական բանկի
նախագահԱ. Ջավադյան