Basic information
Number
N 1662-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.12.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
24.12.2018
Signing organisation
Վարչապետի պաշտոնակատար
Signing date
24.12.2018
Effective date
25.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

           

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

24 դեկտեմբերի 2018 թվականի N 1662-Ա

           

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի «բ» ենթակետի`

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն՝ Էդուարդ Խաչիկյանի դստերը` Ռուզան Խաչիկյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեին 2018 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 2,277.41 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված 10 բաժնի 03 խմբի 01 դասի «03. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

     

2018 թ. դեկտեմբերի 24

Երևան

    

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation