ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 հուլիսի 2018 թ. քաղ. Երևան |
N 288-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 13-ի «Հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնները սահմանելու մասին» N 210-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի՝ հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնների՝
1) 3-րդ կետում «տեղանքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, եթե օպերատիվ արձագանքման ծառայությունն իրականացվում է կենտրոնացված եղանակով» բառերը.
2) 4-րդ կետում «զանգերի» բառից հետո լրացնել «և Կոդից ուղարկվող կարճ հաղորդագրությունների (SMS)» բառերը.
3) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Սույն կետում նշված Կոդը կարող է գործարկվել նաև տվյալ Կոդը հայցող պետական կառույցի նախընտրած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի օպերատորի կողմից՝ սույն կետով սահմանված պահանջների պահպանմամբ։».
4) 6-րդ կետում «հաղորդակցության» բառից հետո լրացնել «ամրակցված» բառը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Մ. Սողոմոնյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|