ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 165 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Գյուղատնտեսական եւ արդյունաբերական ապրանքների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանելու եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 116 որոշման 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 2-ից՝ բացառությամբ 3-րդ կետի:
Սույն Որոշման 3-րդ կետն ուժի մեջ է մտնում Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության սակագնային պարտավորությունները կատարելու նպատակով ընդունված՝ «Այն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունն իր կողմից ստանձնված՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, եւ այդ տուրքերի դրույքաչափերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, եւ տարածվում է 2017 թվականի հունվարի 2-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։»։
2. «Թանկարժեք մետաղ կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող հանքային ծագման հումքի առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանելու եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 117 որոշման 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 2-ից՝ բացառությամբ 3-րդ կետի:
Սույն Որոշման 3-րդ կետն ուժի մեջ է մտնում Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության սակագնային պարտավորությունները կատարելու նպատակով ընդունված՝ «Այն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունն իր կողմից ստանձնված՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, եւ այդ տուրքերի դրույքաչափերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, եւ տարածվում է 2017 թվականի հունվարի 2-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։»։
3. «Թանկարժեք մետաղների թափոնների եւ ջարդոնի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափի գործողության ժամկետը երկարաձգելու եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 128 որոշման 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից՝ բացառությամբ 3-րդ կետի:
Սույն Որոշման 3-րդ կետն ուժի մեջ է մտնում Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության սակագնային պարտավորությունները կատարելու նպատակով ընդունված՝ «Այն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունն իր կողմից ստանձնված՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, եւ այդ տուրքերի դրույքաչափերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, եւ տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։»։
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի դեկտեմբերի 31-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.12.2017, թիվ 166 | 06.01.2018, թիվ 165 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|