ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2018 թվականի N 684-Ա
ՆՈՐԲԵՐՏՈ ԱԼԵԽԱՆԴՐՈ ՆՈՐԲԵՐՏՈ ՕՍՎԱԼԴՈՅԻ ԲՐԻԱՍԿՈ ԲԱԼԵԿՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին (ծնվ.՝ 1996 թվականի փետրվարի 29-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27) տալ տարկետում՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2020 թվականի ամառային զորակոչը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|