ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հուլիսի 2016 թվականի |
թիվ 79 |
քաղ. Մոսկվա |
«ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ «Տարանցման հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում փոփոխություններ կատարել՝ համաձայն հավելվածի:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հոկտեմբերի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.05.2023, թիվ 73 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|