ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 157 |
քաղ. Մոսկվա |
ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՎԱՐՏՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 225-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի թիվ 438 որոշմամբ հաստատված՝ Տարանցման հայտարարագրի ներկայացման, գրանցման և «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտման հետ կապված՝ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման կարգի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 157 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Տարանցման հայտարարագրի ներկայացման, գրանցման և «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտման հետ կապված՝ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման կարգի մեջ կատարվող
1. 17-րդ կետի առաջին պարբերությունը «նշանակման մաքսային մարմին» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն Կարգի III1 բաժնով նախատեսված դեպքի)» բառերով։
2. 18-րդ կետը «մաքսային մարմին ներկայացնելուց» բառերից հետո լրացնել «կամ լիազորված տնտեսական օպերատորի կողմից այդ մաքսային մարմին սույն Կարգի 224 կետում նշված տեղեկություններն ուղարկելուց» բառերով։
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ III1 բաժնով՝
«III1.Մաքսային մարմինների կողմից լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում կամ այլ տարածքներում ստեղծված մաքսային հսկողության գոտում տեղավորված ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտումը ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը
221. Ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացնելու նպատակով լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ստեղծված մաքսային հսկողության գոտի (այսուհետ սույն բաժնում՝ մաքսային հսկողության գոտի) ապրանքները հասցնելիս «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտումն իրականացվում է սույն բաժնով նախատեսված կարգով, իսկ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները միայն մեկ անդամ պետության տարածքով փոխադրելու դեպքում՝ սույն բաժնով նախատեսված կամ այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
222. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները մաքսային հսկողության գոտի հասցնելուց հետո փոխադրողը 2 ժամվա ընթացքում լիազորված տնտեսական օպերատորին է ներկայացնում տարանցման հայտարարագրի համարի մասին տեղեկություններ, ինչպես նաև իր տրամադրության տակ եղած տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը՝ ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներով, ու տարանցման հայտարարագրի կազմի մեջ մտնող և ուղարկող մաքսային մարմնի կողմից նույնականացված այլ փաստաթղթեր։
223. Լիազորված տնտեսական օպերատորը տեսազննում է տրանսպորտային միջոցները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների բեռնասրահների վրա զետեղված մաքսային կապարակնիքները, կնիքները, եթե այդպիսիք կիրառվել են։
224. Փոխադրողի կողմից սույն Կարգի 222 կետում նշված տեղեկություններն ու փաստաթղթերը լիազորված տնտեսական օպերատորին ներկայացնելուց և սույն Կարգի 223 կետով նախատեսված տեսազննումն անցկացնելուց հետո լիազորված տնտեսական օպերատորն էլեկտրոնային տեսքով՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, նշանակման մաքսային մարմին է ուղարկում տեղեկություններ՝ տարանցման հայտարարագրի համարի, սույն Կարգի 222 կետում նշված փաստաթղթերի, ինչպես նաև առաքման վայր ապրանքների ժամանման ամսաթվի և ժամի մասին՝ փոխադրողի կողմից դրանք ներկայացնելու պահից 1 ժամվա ընթացքում, իսկ դրանք նշանակման մաքսային մարմնի սահմանված աշխատանքային ժամից դուրս ներկայացնելու դեպքում՝ այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամն սկսելու պահից 2 ժամվա ընթացքում։
225. Այն դեպքում, երբ սույն Կարգի 223 կետով նախատեսված տեսազննումն անցկացնելիս լիազորված տնտեսական օպերատորը հայտնաբերում է նույնականացման միջոցների փոփոխման, հեռացման, վերացման կամ փոխարինման նշաններ և (կամ) հայտնաբերում է տրանսպորտային միջոցների բեռնասրահների վնասման նշաններ, նա այդ մասին էլեկտրոնային տեսքով՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ծանուցում է նշանակման մաքսային մարմնին՝ միաժամանակ նրան ուղարկելով սույն Կարգի 224 կետում նշված տեղեկությունները։
226. Նշանակման մաքսային մարմինը լիազորված տնտեսական օպերատորի կողմից սույն Կարգի 224 կետում նշված տեղեկությունները ներկայացնելու պահից 1 ժամվա ընթացքում, իսկ նշանակման մաքսային մարմնի սահմանված աշխատանքային ժամից դուրս դրանք ներկայացնելու դեպքում՝ այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամն սկսելու պահից 2 ժամվա ընթացքում գրանցում է դրանց ստացումը՝ իր պետության օրենդրությամբ սահմանված կարգով։
Նշանակման մաքսային մարմինը հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն լիազորված տնտեսական օպերատորի կողմից սույն Կարգի 224 կետում նշված տեղեկությունները ներկայացնելու պահից ոչ ուշ, քան 4 ժամվա ընթացքում, իսկ նշանակման մաքսային մարմնի սահմանված աշխատանքային ժամից դուրս դրանք ներկայացնելու դեպքում՝ ոչ ուշ, քան այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամն սկսելու պահից 4 ժամվա ընթացքում, որոշում է ընդունում տրանսպորտային միջոցների բեռնասրահների վրա զետեղված նույնականացման միջոցները հեռացնելու հնարավորության կամ նույնականացման այդ միջոցները հեռացնելն արգելելու և մաքսային հսկողության գոտում տեղավորված ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային զննում կամ մաքսային տեսազննում անցկացնելու անհրաժեշտության մասին և այդ մասին էլեկտրոնային տեսքով՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, տեղեկացնում է լիազորված տնտեսական օպերատորին։
Տրանսպորտային միջոցների բեռնասրահների վրա զետեղված նույնականացման միջոցները հեռացնելը և ապրանքների հետ բեռնային գործողություններ կատարելը թույլատրվում է, եթե սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված ժամկետը լրանալուց հետո նշանակման մաքսային մարմինը չի ծանուցել լիազորված տնտեսական օպերատորին նույնականացման այդ միջոցները հեռացնելու արգելքի և մաքսային հսկողության գոտում տեղավորված ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային զննում կամ մաքսային տեսազննում անցկացնելու անհրաժեշտության մասին։
Լիազորված տնտեսական օպերատորը փոխադրողին տեղեկացնում է նշանակման մաքսային մարմնի՝ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված որոշման մասին՝ լիազորված տնտեսական օպերատորի կնիքով վավերացված՝ մաքսային մարմնի տպված էլեկտրոնային հաղորդագրությունը փոխադրողին հանձնելու միջոցով։
Փոխադրողի կողմից մաքսային մարմնի՝ նշված տպված էլեկտրոնային հաղորդագրությունը լիազորված տնտեսական օպերատորից ստանալու պահից կամ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված ժամկետները լրանալուց հետո ապրանքները համարվում են առաքման վայր հասցված։
227. Այն դեպքում, երբ նշանակման մաքսային մարմինը ծանուցել է լիազորված տնտեսական օպերատորին տրանսպորտային միջոցների բեռնասրահների վրա զետեղված նույնականացման միջոցները հեռացնելու հնարավորության մասին, ինչպես նաև սույն Կարգի 226 կետի երրորդ պարբերության մեջ նշված դեպքում լիազորված տնտեսական օպերատորը հեռացնում է դրանք և փոխադրողից ընդունում ապրանքները։
Փոխադրողից ապրանքների՝ լիազորված տնտեսական օպերատորի կողմից ընդունման փաստը հաստատվում է տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա համապատասխան նշումներ կատարելու միջոցով։
Նշված նշումները կատարելուց հետո լիազորված տնտեսական օպերատորն էլեկտրոնային տեսքով՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, նշանակման մաքսային մարմին է ուղարկում տեղեկություններ՝ տարանցման հայտարարագրի համարի, ինչպես նաև փոխադրողից ապրանքներն ընդունելու ամսաթվի և ժամի մասին։
Նշանակման մաքսային մարմինն էլեկտրոնային տեսքով՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, լիազորված տնտեսական օպերատորին ծանուցում է փոխադրողից ապրանքների՝ լիազորված տնտեսական օպերատորի կողմից ընդունման փաստը գրանցելու մասին։ Լիազորված տնտեսական օպերատորն այդ մասին տեղեկացնում է փոխադրողին լիազորված տնտեսական օպերատորի կնիքով վավերացված՝ նշանակման մաքսային մարմնի տպված էլեկտրոնային հաղորդագրությունը նրան հանձնելու միջոցով կամ երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված ցանկացած այլ եղանակներով։
Փոխադրողից ապրանքների՝ լիազորված տնտեսական օպերատորի կողմից ընդունման փաստը նշանակման մաքսային մարմնի կողմից գրանցելու և ապրանքները մաքսային հսկողության գոտում տեղավորելու պահից դրանք համարվում են ժամանակավոր պահպանության տակ գտնվող։
228. Եթե նշանակման մաքսային մարմինը լիազորված տնտեսական օպերատորին տեղեկացրել է տրանսպորտային միջոցների բեռնասրահների վրա զետեղված նույնականացման միջոցները հեռացնելու արգելքի և մաքսային հսկողության գոտում տեղավորված ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային զննում կամ մաքսային տեսազննում անցկացնելու անհրաժեշտության մասին, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտումն իրականացվում է սույն Կարգի 17-22-րդ և 23-րդ կետերին համապատասխան։
229. Սույն Կարգի 227 և 228 կետերով նախատեսված դեպքերում նշանակման մաքսային մարմնի կողմից «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտումը ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնությունները կատարելու համար մաքսային հսկողության գոտում տեղավորված ապրանքները մաքսային հսկողության այլ գոտիներ կամ ժամանակավոր պահպանության պահեստներ տեղափոխման ենթակա չեն։»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|