ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2018 թվականի N 987-Ա
ՎԱՀԵ ԲՈՒԴՈՒՄՅԱՆԻ` ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ընդունել ի գիտություն, որ Արևելյան գործընկերության կրթության, երիտասարդության և մշակույթի հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպմանը որպես Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ ներկա գտնվելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանի՝ 2018 թվականի հուլիսի 4-6-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Վահե Բուդումյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|