ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2018 թվականի N 980-Ա
«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 72-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 1031-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1263-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 72-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հուլիսի 18 Երևան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Կ. Սարուխանյան |
- Շիրակի մարզպետ | |
Հ. Արշամյան |
- Վարչապետի խորհրդական | |
Ա. Ենգոյան |
- Վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ | |
Լ. Առաքելյան |
- Կրթության և գիտության նախարարի տեղակալ | |
Ս. Հովսեփյան |
- Շիրակի մարզպետի տեղակալ | |
Ռ. Սուքիասյան |
- Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Կ. Ավագյան |
- Գյումրու ավիամոդելային խմբակի ղեկավար (համաձայնությամբ) | |
Լ. Բարսեղյան |
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ (համաձայնությամբ) | |
Ս. Մանուկյան |
- «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի փոխտնօրեն (համաձայնությամբ) | |
Ս. Մարտիրոսյան |
- «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար (համաձայնությամբ) | |
Գ. Շագոյան |
- ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ) | |
Գ. Պետրոսյան |
- «Բիոսոֆիա» ՀԿ-ի ղեկավար (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Գարեգինյան |
- Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ | |
Ն. Հարությունյան |
- Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ | |
Է. Մաթևոսյան |
- Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ | |
Գ. Բարսեղյան |
- Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս | |
Խ. Իսրայելյան |
- Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի գործարարության և վարչարարության ամբիոնի դասախոս | |
Ա. Խաչատրյան |
- Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Օ. Թերզիբաշյան |
- Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթություն) բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի | |
Ռ. Խաչատրյան |
- Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի | |
Մ. Հարությունյան |
- Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի հոգեբանություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի | |
Ս. Հովհաննիսյան |
- Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի ռուսաց լեզու և գրականություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի | |
Ա. Սարգսյան |
- Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռազմական ամբիոնի նախնական զինվորական պատրաստության բաժնի 3-րդ կուրսի ուսանող | |
Ռ. Պողոսյան |
- Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի կառավարում բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.12.2021, N 1389-Ա | 09.12.2021, N 980-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|