Գլխավոր տեղեկություն
Համար
N 762-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2018-20.06.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.08.22/22(625).1 Հոդ.832
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2018 թվականի N 762-Ն

 

«ՎԱՆԱՁՈՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՎԱԾ ՈՒ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն):

2. «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել և, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Սահմանել, որ՝

1) կազմակերպությունը սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն է, որի`

ա. հիմնական նպատակը կազմակերպության սպասարկման տարածքում երեխաներ ունեցող ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելումը և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրսբերումն է, այդ թվում՝ թե՛ կազմակերպությունում ցերեկային ժամերին՝ կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածում, և թե՛ կազմակերպությունից դուրս՝ արտակենտրոն ծառայությունների միջոցով, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հաշմանդամություն ունեցող 3-18 տարեկան երեխաներին խնամքի տրամադրումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաների` ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրականացմանն աջակցությունը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքի անդամներին աջակցությունը,

բ. գործունեության առարկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելման և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրս բերելու նպատակով սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական և սոցիալ-իրավական բնույթի սոցիալական ծառայությունների կազմակերպումը և (կամ) տրամադրումն է, կազմակերպությունում խնամք ստացողներին օրական մեկ անգամ սննդի, իրավական խորհրդատվության, ուսումնադաստիարակչական ծառայությունների, մասնագիտական կողմնորոշման, արվեստի միջոցով թերապիայի, օկուպացիոն թերապիայի (շտկիչ վարժանքներով թերապիա) տրամադրումն է, աշխատանքային թերապիայի (14 տարեկանից բարձր երեխաների համար), առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, ժամանցի, մշակութային, ինչպես նաև սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների կազմակերպումը, այդ թվում՝ արտակենտրոն ծառայությունների միջոցով, կազմակերպության սպասարկման տարածքում հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքի անդամներին աջակցությունը.

2) կազմակերպության՝ որպես սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից երեխաների ընդունելության, խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված (N 1 հավելված)՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության կամ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն երեխաների ընդունելության, խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին դրույթները.

3) մինչև կազմակերպության պետական գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխությունների կատարումը՝ «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են նախարարության կողմից հաստատված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա:

4. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) վճարովի հիմունքներով տրամադրում է հետևյալ ծառայությունները.

ա. դպրոցական ժամերից հետո դպրոցահասակ երեխաների հետ ուսումնական լրացուցիչ պարապմունքների անցկացում,

բ. հաշմանդամություն ունեցող երեխաներին տնային պայմաններում խնամքի տրամադրում,

գ. ուսուցում երգի, պարի, նկարչության, կարուձևի և այլ խմբակներում.

2) գորգեղենի, ձեռագործ ապրանքների, փայտե արտադրատեսակների և հուշանվերների արտադրություն:

5. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ և ապահովել այն սահմանված կարգով իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնելը.

2) մինչև «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանվանման հետ կապված գործընթացների ավարտը, սույն ենթակետում նշված կազմակերպությունում խնամվող երեխաների գնահատված կարիքներին համապատասխան, ապահովել նրանց՝ կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձը, խնամատար ընտանիքում խնամքի կազմակերպումը:

7. Կազմակերպության կանոնադրության փոփոխության հետ կապված պետական գրանցման ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության համար նախատեսված միջոցների հաշվին:

8. «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված և վերանվանման արդյունքում կազմակերպության գործառույթների իրականացման համար ոչ անհրաժեշտ շարժական գույքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 2 հավելվածի։

9. Թույլատրել նախարարությանը սույն որոշման N 2 հավելվածում ներառված գույքից՝

1) որպես բնաիրային օգնություն տրամադրել՝ նախարարության ենթակայության երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպության վերանվանման արդյունքում կենսաբանական ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին՝ համաձայն N 3 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ Վանաձոր քաղաքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայությունների տրամադրման համար կազմակերպվող «Փոքր տան» կահավորման նպատակով՝ համաձայն N 4 հավելվածի։

10. Սահմանել, որ սույն որոշման N 3 հավելվածում ներառված գույքը սույն որոշման 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ընտանիքներին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի N 736-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Մի շարք պետական հատուկ հանրակրթական հաստատություններ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ վերանվանելու, գործունեության բնագավառը սահմանելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնելու, «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 890-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 13

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

հուլիսի 4-ի N 762-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՎԱՆԱՁՈՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ ԹՈՂՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Շենքերի և
շինու-թյունների անվանումը

Շահագործ-ման տարեթիվը

Գույքի ձեռք-
բերման տարե-
թիվը

Ընդհա-
նուր մակե-
րեսը (քառ. մ)

Սկզբնա-կան արժեքը
(հազ.
դրամ)

Մաշվա-
ծությունը (հազ. դրամ)

Հաշվե-
կշռային արժեքը (հազ. դրամ)

Վերագնա-հատումից հետո նոր հաշվեկշռա-յին արժեքը

Սեփ. վկայականը

Հողա-մասը(հա)

Վիճակը

Այլ տվյալներ

1.

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքի
Զեյթունի փող., 53 մասնա- շենք

Մասնաշենք

1991

2001

2094,75

48837.0

19018.1

28858.3

46292.3

N30062016-06-0022

0.368

ենթակա է վերա-նորոգման

 

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

հուլիսի 4-ի N 762-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Լոռու մարզի երեխայի ԵՎ ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանն ամրացված ԵՎ վերանվանման արդյունքում կազմակերպության գործառույթների իրականացման համար ոչ անհրաժեշտ՝ հետ վերցվող ԵՎ «Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի

NN
ը/կ

Գույքի անվանումը և մակնիշը

Չափի միավորը

Քանակը

Միավորի գինը (դրամ)

Սկզբնական արժեքը (դրամ)

Մնացորդային հաշվեկշռային արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

 

Համակարգչային և հարակից տեխնիկա

       

1.

Համակարգիչ

հատ

2

320,000.00

640,000.00

0.00

 

Ընդամենը

     

640,000.00

0.00

 

Սարքեր և սարքավորումներ

       

1.

Սառնարան «Daewoo»

հատ

1

148,000.00

148,000.00

0.00

2.

Էլ. գազօջախ (գրիլի համար)

հատ

1

295,000.00

295,000.00

0.00

4.

Ջրատաքացուցիչ Ariston

հատ

1

28,750.00

28,750.00

0.00

5.

Էլ. ջրատաքացուցիչ

հատ

2

53,000.00

106,000.00

0.00

6.

Էլ.ջրատաքացուցիչ

հատ

1

97,000.00

97,000.00

0.00

7.

Լվացքի մեքենա National

հատ

2

48,760.00

97,520.00

0.00

8.

Լվացքի մեքենա

հատ

1

182,000.00

182,000.00

0.00

9.

Հեռուստացույց Toshiba

հատ

1

140,070.00

140,070.00

0.00

10.

Հեռուստացույց Akira

հատ

1

62,400.00

62,400.00

0.00

11.

Հեռուստացույց՝ հարթ էկրանով, Vesta

հատ

1

80,000.00

80,000.00

0.00

12.

Հեռուստացույց՝ հարթ, 15 դյույմ էկրանով

հատ

1

60,000.00

60,000.00

0.00

13.

Հեռուստացույց LG

հատ

1

81,000.00

81,000.00

0.00

 

Ընդամենը

     

1,377,740.00

0.00

 

Կենցաղային և գրասենյակային կահույք

       

1.

Մահճակալ՝ ներքնակով

հատ

6

62310

373,860.00

9,347.00

2.

Երկհարկանի մահճակալ

հատ

14

167835

2,349,690.00

293,711.00

3.

Մահճակալ՝ ներքնակով

հատ

6

95475

572,850.00

186,176.00

4.

Մահճակալ

հատ

6

70350

422,100.00

137,183.00

5.

Մահճակալ

հատ

40

35500

1,420,000.00

0.00

6.

Մահճակալ

հատ

24

38400

921,600.00

0.00

7.

Կահույք ննջարանի
(5 կտորից)

հատ

1

77760

77,760.00

0.00

8.

Հեռուստացույցի տակդիր

հատ

1

36000

36,000.00

0.00

9.

Հեռուստացույցի տակդիր

հատ

1

26800

26,800.00

0.00

10.

Զգեստապահարան

հատ

6

150000

900,000.00

0.00

 

Ընդամենը

     

7,100,660.00

626,417.00

 

Ընդամենը

     

9,118,400.00

626,417.00

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

հուլիսի 4-ի N 762-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքից՝ որպես բնաիրային օգնություն նախարարության ենթակայության երեխաների խնամքի ԵՎ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն հանդիսացող պետական ոչ առԵՎտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում կենսաբանական ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին տրամադրվող գույքի

 

NN
ը/կ

Գույքի անվանումը և մակնիշը

Չափի միավորը

Քանակը

Միավորի գինը (դրամ)

Սկզբնական արժեքը (դրամ)

Մնացորդային հաշվեկշռային արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

 

Սարքեր և սարքավորումներ

       

1.

Էլ. գազօջախ (գրիլի համար)

հատ

1

295,000.00

295,000.00

0.00

2.

Ջրատաքացուցիչ Ariston

հատ

1

28,750.00

28,750.00

0.00

3.

Էլ. ջրատաքացուցիչ

հատ

2

53,000.00

106,000.00

0.00

4.

Էլ.ջրատաքացուցիչ

հատ

1

97,000.00

97,000.00

0.00

5.

Լվացքի մեքենա National

հատ

1

48,760.00

48,760.00

0.00

6.

Լվացքի մեքենա

հատ

1

182,000.00

182,000.00

0.00

7.

Հեռուստացույց Akira

հատ

1

62,400.00

62,400.00

0.00

8.

Հեռուստացույց՝ հարթ, 15 դյույմ էկրանով

հատ

1

60,000.00

60,000.00

0.00

9.

Հեռուստացույց LG

հատ

1

81,000.00

81,000.00

0.00

 

Ընդամենը

     

960,910.00

0.00

 

Կենցաղային և գրասենյակային կահույք

       

1.

Մահճակալ՝ ներքնակով

հատ

6

62310

373,860.00

9,347.00

2.

Երկհարկանի մահճակալ

հատ

9

167835

1,510,515.00

188,814.24

3.

Մահճակալ՝ ներքնակով

հատ

6

95475

572,850.00

186,176.00

4.

Մահճակալ

հատ

6

70350

422,100.00

137,183.00

5.

Մահճակալ

հատ

40

35500

1,420,000.00

0.00

6.

Մահճակալ

հատ

24

38400

921,600.00

0.00

7.

Կահույք՝ ննջարանի
(5 կտորից)

հատ

1

77760

77,760.00

0.00

 

Ընդամենը

     

5,298,685.00

521,520.24

 

Ընդամենը

     

6,259,595.00

521,520.24

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

հուլիսի 4-ի N 762-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքից «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ Վանաձոր քաղաքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայությունների տրամադրման համար կազմակերպվող «Փոքր տան» կահավորման նպատակով նվիրաբերվող գույքի

 

NN
ը/կ

Գույքի անվանումը և մակնիշը

Չափի միավորը

Քանակը

Միավորի
գինը (դրամ)

Սկզբնական արժեքը
դրամ)

Մնացորդային հաշվեկշռային արժեքը (դրամ)

 

Համակարգչային և հարակից տեխնիկա

       

1.

Համակարգիչ

հատ

2

320,000.00

640,000.00

0.00

 

Ընդամենը

     

640,000.00

0.00

 

Սարքեր և սարքավորումներ

       

1.

Սառնարան «Daewoo»

հատ

1

48,000.00

148,000.00

0.00

2.

Լվացքի մեքենա National

հատ

1

48,760.00

48,760.00

0.00

3.

Հեռուստացույց Toshiba

հատ

1

140,070.00

140,070.00

0.00

4.

Հեռուստացույց՝ հարթ էկրանով, Vesta

հատ

1

80,000.00

80,00.00

0.00

 

Ընդամենը

     

416,30.00

0.00

 

Կենցաղային և գրասենյակային կահույք

       

1.

Երկհարկանի մահճակալ

հատ

5

167835

839,175.00

104,896.76

2.

Հեռուստացույցի տակդիր

հատ

1

36000

36,000.00

0.00

3.

Հեռուստացույցի տակդիր

հատ

1

26800

26,800.00

0.00

4.

Զգեստապահարան

հատ

6

150000

900,00.00

0.00

 

Ընդամենը

     

1,801,975.00

104,896.76

 

Ընդամենը

     

2,858,805.00

104,896.76

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.06.2024, N 959-Ն 28.06.2024, N 762-Ն
27.07.2023, N 1275-Ն 28.07.2023, N 762-Ն
06.06.2019, N 706-Ն 20.06.2019, N 762-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան