Գլխավոր տեղեկություն
Համար
N 958-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2018 թվականի N 958-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 582-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Վրաստան գործուղելու մասին» N 582-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) Ծովինար Համբարձումյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը և Նազելի Զաքարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:».

2) որոշման հավելվածում «Հ. Հարությունյան - ՀՀ պետական պահպանության ծառայության պետ» բառերից հետո լրացնել «Ծ. Համբարձումյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (համաձայնությամբ), Ա. Մխիթարյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)» բառերով, իսկ «Կ. Ազատյան - ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր օպերատոր» բառերից հետո՝ «Ն. Զաքարյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 
2018 թ. հուլիսի 16
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան