Գլխավոր տեղեկություն
Համար
N 972-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.08.23/15(971)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2018 թվականի N 972-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության 26-րդ կետում՝

ա. «7 մարդ» բառերը փոխարինել «առավելագույնը 7 մարդ» բառերով,

բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից» բառերով,

գ. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից՝» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից՝» բառերով.

2) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Գրիգորյան

- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար (խորհրդի նախագահ)
   

Ֆ. Թադևոսյանուղղ.

- ՀՀ վարչապետի խորհրդականուղղ.
   

Հ. Վարդանյան

- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

Տ. Արզումանյան

- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ
   

Վ. Գևորգյան

- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ
   

Գ. Բաղրամյան

- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ
   

Վ. Մարտիրոսյան

- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ
   

Ա. Ալբերտյան

- Ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
   

Մ. Մնացականյան

- «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
   

Մ. Վարդանյան

- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
   

Ս. Խաչատրյան

- «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
   

Ա. Հովակիմյան

- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հուլիսի 17
Երևան