Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 33
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-01.01.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.04.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.10.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2016 թվականի

թիվ 33

քաղ. Մոսկվա

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

«Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող տրանսպորտային միջոցների մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.

«Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող տրանսպորտային միջոցների մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.

«Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող տրանսպորտային միջոցների մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար կիրառվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի և կառուցվածքների նկարագրությունը.

«Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող տրանսպորտային միջոցների մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացին միանալու կարգը:

2. Սահմանել, որ սույն Որոշմամբ հաստատված նկարագրությամբ նախատեսված էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների տեխնիկական սխեմաների մշակումը և արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում տեղեկատվական փոխգործակցության իրագործման ժամանակ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրում դրանց տեղադրման ապահովումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի իրավասության մեջ է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների համակարգումը:

3. Սահմանել, որ սույն Որոշմամբ հաստատված «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող տրանսպորտային միջոցների մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացին միանալու կարգի 6 - 8-րդ կետերին համապատասխան միանալու ընթացակարգի շրջանակներում իրականացվող գործողությունները ենթակա են կատարման սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 100 օրացուցային օր լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 12-ի թիվ 33

որոշմամբ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.09.2021, թիվ 131 30.10.2021, թիվ 33
14.11.2017, թիվ 148 01.01.2018, թիվ 33
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան