Գլխավոր տեղեկություն
Համար
N 1635-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1635-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 834-Ա ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 874-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ու 4-րդ կետերը և 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 14 հասցեում գտնվող կենցաղի տան 3-րդ հարկի՝ 91634 դրամ սկզբնական արժեքով, 534,22 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած հողամասի բաժնային մասը հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և ամրացնել «Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(1-ին կետը փոփ. 21.06.18 N 702-Ա)

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի, և դրանց զբաղեցրած հողամասերի բաժնային մասերը հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» ու «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով համապատասխանաբար Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 21.06.18 N 702-Ա)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 16-ի «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 834-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը:

5. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անշարժ գույք ամրացնելու մասին» N 874-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) չեղյալ ճանաչել 1-ին, 6-րդ և 17-րդ կետերը.

2) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

19.

ՀՀ Շիրակի մարզ, Աշոցքի համայնք, 4-րդ փող., 3/2

շենք

254,86

5568951.26

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ

պարիսպ

16,26
(35,77 խոր. մ)

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. դեկտեմբերի 15
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1635-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող անշարժ գույքի

 

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Անշարժ գույքի անվանումը

Մակերեսը (քառ. մ)

Սկզբնական արժեքը
(դրամ)

Տարածքի տնօրինման լիազորությունն իրականացնող պետական հիմնարկը

1.

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, Աբովյան 8 շինություն

տարածք

394,0

5271602

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

2.

ՀՀ Արարատի մարզ,
քաղ. Արտաշատ, Մարքսի 15

շենքից տարածք

619,3

59000000

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ

պահեստ

51,2

պահակատուն

16,2

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան