ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2007 թվականի N 118-Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին» պայմանագրով հաստատված կանոնադրության 8-րդ հոդվածը`
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանին նշանակել ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. փետրվարի 16 |