ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2017 թվականի N 1229-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Ստեղծել Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 27 Երևան |
|
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ղազարյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ (հանձնաժողովի նախագահ) |
Ժ. Սարգսյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ |
Ս. Սողոմոնյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ |
Ռ. Ստեփանյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ |
Գ. Աղաջանյան |
- ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ (համաձայնությամբ) |
Հ. Ալեքսանյան |
- ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ |
Հ. Բատիկյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ |
Ա. Չիլինգարյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի և գնահատումների բաժնի պետ |
Գ. Բալայան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ |
Կ. Կույումջյան |
- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ |
Ա. Մուրադյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսումների և ծրագրավորման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ |
Մ. Գևորգյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմ հսկողական բաժնի իրավաբանական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ |
Ռ. Խաչատրյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության առաջատար մասնագետ |
Հ. Սարգսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի երրորդ քարտուղար |
Ս. Գրիգորյան |
- ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի պատասխանատու (համաձայնությամբ) |
Կ. Խոջայան |
- Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ծրագրերի օգնական (համաձայնությամբ) |
Կ. Հոֆսթրա |
- Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ) |
Ա. Գալստյան |
- «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Խաչատրյան |
- Հայկական կարմիր խաչի ընկերության բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ (համաձայնությամբ) |
Լ. Ստեփանյան |
- «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ) |
Ա. Մինասյան |
- «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Մանասյան |
- Հայաստանի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ռ. Եգանյան |
- անհատ փորձագետ (համաձայնությամբ) |
Վ. Գևորգյան |
- անհատ փորձագետ (համաձայնությամբ) |
Վ. Բախշեցյան |
- անհատ փորձագետ (համաձայնությամբ) |
Մ. Ալլահվերդյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության աշխատակազմի միգրացիոն քաղաքականության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(հավելվածը փոփ. 11.07.18 N 938-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.07.2018, N 938-Ա | 12.07.2018, N 1229-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|