Գլխավոր տեղեկություն
Համար
N 536-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.06.2018-28.07.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.24/43(1401) Հոդ.686
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2018 թվականի N 536-Ն

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2018 թվականի մայիս-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

2. 2018 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

4. 2018 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

6. Պաշտպանության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչի անցկացման և սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման.

2) 2018 թվականի ամառային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկել Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

7. Առաջարկել Գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

8. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին՝

1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն, համագործակցելով համապատասխան զինվորական կոմիսարների հետ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Առողջապահության նախարարին ներկայացնել բժիշկ-մասնագետների թեկնածություններ:

10. Առողջապահության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն կազմավորել զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:

11. Արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

12. Ոստիկանության պետին՝

1) ապահովել`

ա. հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զինվորական կոմիսարիատներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

13. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

14. Ոստիկանության պետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

15. Կրթության և գիտության նախարարին՝

1) 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով` փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

ա. դպրոցներում, ուսումնարաններում, քոլեջներում` մինչև 2018 թվականի հունիսի 23-ը,

բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2018 թվականի հունիսի 1-ը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, ուսումնարանները և քոլեջներն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.

3) մինչև 2018 թվականի հուլիսի 14-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատների.

4) զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զոակոչային բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. մայիսի 5

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
մայիսի 3-ի N 536-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
   
 Ա. Դավթյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
   
 Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար
   
 Ա. Հակոբյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
   
 Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
   
 Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
   
 Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
   
 Հ. Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար
   
 Վ. Օսիպյան - ՀՀ ոստիկանության պետ
   
 Ա. Վանեցյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
   
 Ա. Դավթյան - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
   
 Կ. Նահապետյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
   
 Ա. Սարգսյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(հավելվածը խմբ. 21.06.18 N 694-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
մայիսի 3-ի N 536-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները

Հանձնաժողովների անդամներ

1

2

 

Երևան

Արաբկիր
Երևանի N 1
Կենտրոնական
Երևանի N 3

Շենգավիթ

Էրեբունի

Օ. Գասպարյան

- Երևանի քաղաքապետ
(հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ
- Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ
- Երևան քաղաքի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
- Արաբկիրի, Երևանի N 1, Կենտրոնականի, Երևանի N 3, Շնեգավիթի, Էրեբունու զինվորական կոմիսարներ

Արագածոտն

Արագածոտնի մարզի

 

- Արագածոտնի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 5-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Աշտարակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
- Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար

Արարատ

Արարատի մարզի

Ա. Մարտիկյան

- ՀՀ Արարատի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
- Արարատի մարզի զինվորական կոմիսար

Արմավիր

Արմավիրի մարզի

Տ. Խաչատրյան

- Արմավիրի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ-օպերատիվ վարչության պետ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Արմավիրի ռազմական ոստիկանության բաժնի պետ
- Արմավիրի մարզի զինվորական կոմիսար

Գեղարքունիք

Գեղարքունիքի մարզի

Դ. Մանուկյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Սևանի, Մարտունու ռազմական ոստիկանության բաժնի պետեր
- Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար

Լոռի

Վանաձոր
Սպիտակ
Ստեփանավան
Տաշիր

Թումանյան

Գ. Խաչատուրով

- ՀՀ Լոռու մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ
- Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի զինվորական կոմիսարներ

Կոտայք

Կոտայք (Աբովյան)
Հրազդան
Չարենցավան
Նաիրի

Ա. Մակարյան

- ՀՀ Կոտայքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ-մարտական պատրաստության վարչության պետ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Կոտայքի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի պետ
- Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրի զինվորական կոմիսարներ

Շիրակ

Գյումրի
Արթիկ
Աշոցք

Անի
Ախուրյան
Ամասիա

Ս. Գալստյան

- Շիրակի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Շիրակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
- Գյումրու, Արթիկի, Աշոցքի, Անիի, Ախուրյանի, Ամասիայի զինվորական կոմիսարներ

Սյունիք

Սյունիքի մարզի

Ա. Մելքումյան

- Սյունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 1-ին բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Գորիսի, Կապանի և Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետեր
- Սյունիքի մարզի զինվորական կոմիսար

Վայոց ձոր

Եղեգնաձոր
Վայք

Վ. Քոչարյան

- Վայոց ձորի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ
- Եղեգնաձորի, Վայքի զինվորական կոմիսարներ

Տավուշ

Իջևան
Տավուշ (Բերդ)

Նոյեմբերյան

Դիլիջան

Ա. Բրուտյան

- Տավուշի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Իջևանի և Տավուշի ռազմական ոստիկանության բաժնի պետեր
- Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Դիլիջանի զինվորական կոմիսարներ

 

(հավելվածը փոփ. 21.06.18 N 694-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2018 թվականի
մայիսի 3-ի N 536-Ն որոշման

Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հենրիկ Կարապետի Մուրադյան

- ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

 

Հովհաննես Աստվածատուրի Մինասյան

 

- ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ, բ/ծ փոխգնդապետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Վահե Կորյունի Հակոբյան

- Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

Վահան Նաիրիի Մուկուչյան

-թերապևտ

 

Էդուարդ Արմենի Ավագյան

-թերապևտ, բ/ծ կապիտան

 

Հայկ Ռաֆայելի Հովսեփյան

-սրտաբան, բ/ծ փոխգնդապետ

 

Արշակ Վարդգեսի Ղազարյան

-նյարդաբան

 

Մկրտիչ Էդուարդի Դարբինյան

-նյարդաբան, բ/ծ մայոր

 

Սահակ Աշոտի Հակոբյան

-մաշկաբան

 

Գարիկ Մարատի Սողոմոնյան

-վիրաբույժ, բ/ծ մայոր

 

Արամ Աշոտի Միրիջանյան

-վիրաբույժ, բ.գ.թ.

 

Սերգեյ Համլետի Սիմոնյան

-վնասվածքաբան, բ/ծ մայոր

 

Բագրատ Արտաշեսի Բավեյան

-վնասվածքաբան

 

Գարիկ Սմբատի Սարգսյան

-օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր

 

Նարինե Լավրենտի Բաղդասարյան

-ակնաբույժ, բ/ծ մայոր

 

Եղիշե Ալիկի Բաղդասարյան

-ակնաբույժ, բ.գ.թ.

 

Տիգրան Շամշադի Սարգսյան

-հոգեբույժ, բ/ծ մայոր

 

Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան

-հոգեբույժ

 
Արսեն Մակբեթի Մելքոնյան -ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչությունից
   

Ռաֆիկ Գևորգի Բզանյան

-համակարգ. օպերատոր, ավագ սերժանտ /Պ/

 

Անի Սերգեյի Բաբայան

-հանձնաժողովի քարտուղար

 

(հավելվածը լրաց. 21.06.18 N 694-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան