Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 29
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-01.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.04.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2016 թվականի

թիվ 29

քաղ. Մոսկվա

 

ՍԱՂԱՐԹԱՎՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ՝ ԿԻՍԱՍՊԻՏԱԿԵՑՐԱԾ ԿԱՄ ՍՊԻՏԱԿԵՑՐԱԾ ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4703 29 000 1 ծածկագրով դասակարգվող սաղարթավոր տեսակների փայտանյութի՝ կիսասպիտակեցրած կամ սպիտակեցրած թաղանթանյութի առանձին տեսակների համար՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) չորրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4703 29 000 1 ծածկագրով դիրքը լրացնել «4Գ)» ծանոթագրությանը կատարվող հղումով.

բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի 14Գ ծանոթագրության մեջ «2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ապրիլի 5-ի թիվ 29 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ներառյալ» բառերով:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից՝ 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ 2-րդ կետի «ա» ենթակետի։

Սույն Որոշման 2-րդ կետի «ա» ենթակետն ուժի մեջ է մտնում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Հրապարակվել է կայքում 22 հունիսի 2022 թվական: