Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 51-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2018-31.12.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.07.02/18(621) Հոդ.150
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
15.06.2018
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2020

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

15 հունիսի 2018 թ.
ք. Երևան

թիվ 51-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և 36-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու կարգը և հաշվետվության ձևը՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հեռուստատեսության և ռադիոյի  հանձնաժողովի նախագահ

Գ. Բունիաթյան

 

 

 

Հավելված N 1
Սահմանված է
Հեռուստատեսության և
ռադիոյի հանձնաժողովի
2018 թվականի հունիսի 15-ի
թիվ 51-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը:

2. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ՝ Հաշվետվություն) են ներկայացնում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ Հավելված N 2-ում սահմանված ձևով, այդ թվում՝

ա) «Հաղորդում(ներ)ի անվանումները» սյունակում լրացվում է հաղորդման անվանումը, իսկ ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում՝ իրենց լեզուների մասին հաղորդումների դեպքում նշվում է նաև դրա մասին,

բ) «Հաղորդում(ներ)ի եթերաժամերը» սյունակում լրացվում է հաղորդման հեռարձակման (վերահեռարձակման) սկսվելու և ավարտվելու ժամերը,

գ) «Հաղորդում(ներ)ի հակիրճ նկարագրությունը» սյունակում լրացվում է հաղորդման մասին հակիրճ տեղեկատվություն:

3. Հաշվետվությունը ներկայացվում է եռամսյա կտրվածքով՝ մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը:

4. Հաշվետվության պատճենը ներկայացվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ:

 

 

 

 

Հավելված N 2
Սահմանված է
Հեռուստատեսության և
ռադիոյի հանձնաժողովի
2018 թվականի հունիսի 15-ի
թիվ 51-Ն որոշմամբ

 

 

 Ձև

(եռամսյակային)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ

Ներկայացվում է համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է ________________________________________________________________(անվանումը)

Գտնվելու վայրը ____________________________________________________

Հեռախոսահամար(ներ) ______________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@_______________

 
 

Հ/հ

Հաղորդում(ներ)ի բնույթը

Հաղորդում(ներ)ի անվանումները

Հաղորդում(ներ)ի եթերաժամերը

 

Հաղորդում(ներ)ի

 հակիրճ նկարագրությունը

 

1.

տեղեկատվական

     

2.

կրթական

     

3.

մշակութային

     

4.

ժամանցային

     

Տնօրեն՝

_________________
(Ազգանուն, անուն)

 

________________
           (Ստորագրություն)

   

Լրացնող (լիազորված անձ)

 __________________
 (Ազգանուն, անուն)

 

________________
      (Ստորագրություն)

«_____»_____________20____թ.

 (լրացման ամսաթիվը)