ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ (ՄԿՀՄ)» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև 2013 թվականի օգոստոսի 14-ին և 2013 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրված «Աջակցություն կարգավորող հայաստանյան մարմիններին (ՄԿՀՄ)» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 27 Երևան ՆՀ-344-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|