Գլխավոր տեղեկություն
Համար
N 210-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2018-02.02.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.07.17/18(431) Հոդ.195
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
13.06.2012
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60012265

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

13 հունիսի 2012 թ.
ք. Երևան

N 210-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈԴԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.04.14 N 68-Ն)

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իէ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 52-րդ հոդվածը և 54-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնները (հավելված):

(1-ին կետը փոփ. 02.04.14 N 68-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2012 թվականի հունիսի 13-ի

N 210-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈԴԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 02.04.14 N 68-Ն)

 

1. Սույն կանոններով սահմանվում են հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդի (այսուհետ՝ Կոդ) գործարկման պայմանները:

(1-ին կետը փոփ. 02.04.14 N 68-Ն)

2. «1xx» հատուկ ծառայությունների կոդը կարող է օգտագործվել բացառապես արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների պաշտպանություն ապահովող իրավասու մարմինների կողմից` նշված իրավիճակներում օպերատիվ արձագանքման գործառույթներ իրականացնելու համար, ինչպես նաև պետական կամ հանրային նշանակության կառույցների կողմից` հանրությանը մատուցվող տեղեկատվական բնույթի ծառայությունների տրամադրման համար:

(2-րդ կետը լրաց. 02.04.14 N 68-Ն)

3. Արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների պաշտպանության ապահովման օպերատիվ արձագանքման նպատակով տրամադրվող Կոդը գործարկվում է հանրային ամրակցված հեռախոսացանցում (աշխարհագրական սկզբունքով ամրագրված համարագրման ռեսուրսի օգտագործմամբ) յուրաքանչյուր տարածաշրջանային կոդի աշխարհագրական տեղանքում, բացառությամբ այն դեպքերի, եթե օպերատիվ արձագանքման ծառայությունն իրականացվում է կենտրոնացված եղանակով:

(3-րդ կետը լրաց. 18.07.18 N 288-Ն)

4. Արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների պաշտպանության ապահովման օպերատիվ արձագանքման նպատակով Կոդի օգտագործումը, այդ թվում` Կոդի գործարկումը և փոխկապակցված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերից տրամադրված Կոդին կատարվող զանգերի և Կոդից ուղարկվող կարճ հաղորդագրությունների (SMS) վերջնավորումը Կոդը օգտագործողների համար անվճար է:

(4-րդ կետը լրաց. 18.07.18 N 288-Ն)

5. Արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներից պաշտպանության ապահովման օպերատիվ արձագանքման նպատակով Կոդը գործարկվում է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ Կոդին զանգահարողի հեռախոսահամարի ներկայացման ապահովման հնարավորությամբ: Սույն կետում նշված Կոդը կարող է գործարկվել նաև տվյալ Կոդը հայցող պետական կառույցի նախընտրած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի օպերատորի կողմից՝ սույն կետով սահմանված պահանջների պահպանմամբ։

(5-րդ կետը խմբ. 02.04.14 N 68-Ն, լրաց. 18.07.18 N 288-Ն)

6. Պետական կամ հանրային նշանակության կառույցների կողմից` հանրությանը մատուցվող տեղեկատվական բնույթի ծառայությունների տրամադրման համար տրամադրվող Կոդերը կարող են գործարկվել տվյալ Կոդը հայցող սուբյեկտի նախընտրած` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի ցանկացած օպերատորի կողմից:

(6-րդ կետը լրաց. 18.07.18 N 288-Ն)

7. Մինչև սույն կանոններն ուժի մեջ մտնելու պահը գործարկված Կոդերը շարունակում են գործարկվել նույն պայմաններով` մինչև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այլ պայմաններ սահմանելը:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 02.04.14 N 68-Ն, լրաց. 18.07.18 N 288-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.01.2019, N 5-Ն 02.02.2019, N 210-Ն
18.07.2018, N 288-Ն 11.08.2018, N 210-Ն
02.04.2014, N 68-Ն 22.05.2014, N 210-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան