Գլխավոր տեղեկություն
Համար
N 753-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.08.15/22(625) Հոդ.813
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2018 թվականի N 753-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 404-Ն ԵՎ N 405-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 18-րդ հոդվածի անվանումից հանել «սուր» բառը.

2) 38-րդ հոդվածի անվանման մեջ «ջլերի ու հոդերի քրոնիկական» բառերը փոխարինել «ջլերի և հոդերի» բառերով.

3) 39-րդ հոդվածի «գ» կետի 2-րդ սյունակից հանել «՝ առանց ֆունկցիայի խանգարման» բառերը.

4) 62-րդ հոդվածի «բ» կետի 2-րդ սյունակում «80» թիվը փոխարինել «81» թվով.

5) 70-րդ հոդվածի «բ» և «գ» կետերի՝

ա. 4-րդ սյունակներում «Ոչ պիտանի է ՌՈՒՀ-ում ուսանելու համար» բառերը փոխարինել «Պիտանի է ՌՈՒՀ-ում ուսանելու համար» բառերով,

բ. 5-րդ և 6-րդ սյունակներում «Ոչ պիտանի է զինվորական ծառայության համար*» բառերը փոխարինել «Պիտանի է զինվորական ծառայության համար» բառերով.

6) 73-րդ հոդվածի՝

ա. «ա» կետի 2-րդ սյունակում «ֆունկցիայի արտահայտված» բառերը փոխարինել «ֆունկցիայի չափավոր արտահայտված» բառերով,

 բ. «բ» կետի 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պիտանի է զինվորական ծառայության համար».

7) 18-րդ հոդվածի բացատրական մասի առաջին պարբերությունից հանել «սուր» բառը.

8) 21-րդ հոդվածի բացատրական մասի 1-ին և 2-րդ աղյուսակների 2-րդ սյունակներում «ՖԶԻ 18,5-43,7» բառերը փոխարինել «ՖԶԻ 18,5-19,4» բառերով.

9) 26-րդ հոդվածի բացատրական մասի յոթերորդ պարբերությունում «(3 կոմպլեքս և ավելի (հաճախակի էպիզոդները) 5 և ավելի)» բառերը փոխարինել «(3 կոմպլեքս (և ավելի) 5 էպիզոդ (և ավելի)» բառերով.

10) երեսուներորդ հոդվածի բացատրական մասի տասնվեցերորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բիլիռուբինեմիայի այն դեպքերում, երբ արյան մեջ անուղղակի բիլիռուբինը կայուն 40 մկմոլ/լ-ից ավելի է, զորակոչիկները փորձաքննվում են «դ» կետով, իսկ շարքային կազմի ժամկետային պարտադիր զինծառայողները փորձաքննվում են «բ» կետով։».

11) 36-րդ հոդվածի բացատրական մասում՝

ա. ուժը կորցրած ճանաչել յոթերորդ պարբերությունը,

բ. իններորդ պարբերությունից հանել «, ընդ որում, 21-23 աստիճանի դեպքում առաջին անգամ փորձաքննվելիս` զորակոչիկին տրվում է տարկետում)` աննշան արտահայտված անատոմիական փոփոխություններով (ներառյալ սահմանափակ ձևախեղող սպոնդիլոզը» բառերը,

գ. տասներկուերորդ պարբերությունում «երկու անգամ` 1-ական տարով» բառերը փոխարինել «մեկ անգամ` մեկ տարով» բառերով.

12) 39-րդ հոդվածի բացատրական մասի՝

ա. առաջին պարբերությունում «գ» կետին» բառերը փոխարինել «բ» կետին» բառերով,

բ. երկրորդ պարբերությունում «դ» կետին» բառերը փոխարինել «գ» կետին» բառերով.

13) 84-րդ հոդվածի բացատրական մասում ուժը կորցրած ճանաչել երրորդ պարբերությունը.

14) 89-րդ հոդվածի բացատրական մասի հինգերորդ պարբերության առաջին նախադասությունում «Կարգի 20-րդ,» բառերը փոխարինել «Ցանկի 20-րդ կամ» բառերով.

15) 90-րդ հոդվածի բացատրական մասի 1-ին ենթակետում «(բաց տեղամասերում 4% և ավելի, փակ տեղամասերում 6% և ավելի)» բառերը փոխարինել «(բաց տեղամասերում 4 սմ2 և ավելի, փակ տեղամասերում 8 սմ2 և ավելի)» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) N 1 հավելվածի՝

ա. 20-րդ կետի 1-ին ենթակետում «բժշկական զինկոմիսարիատներում» բառերը փոխարինել «զինվորական կոմիսարիատներում» բառերով,

բ. 46-րդ կետում «Առողջական վիճակի զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված պատճառով» բառերը փոխարինել «Առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված» բառերով,

գ. 86-րդ կետում «ՀՌԲՀ-ի, ԿՊ ՌԲՀ-ի ներկայացմամբ՝» բառերը փոխարինել «ՀՌԲՀ-ի կամ ԿՊ ՌԲՀ-ի կամ» բառերով,

դ. 106-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«106. Զինվորական ծառայության ընթացքում ԿՌԲՀ-ի եզրակացության համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկի առնվազն հինգ հոդվածով «սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար» ճանաչված շարքային կազմի պարտադիր զինծառայողները հետագա ծառայությունը շարունակում են հեշտացված օրվա կարգացուցակով։»,

ե. N 10 ձևում «ՀՀ ՊՆ ԿՌԲՀ» բառերը փոխարինել «-------- ՌԲՀ» բառերով.

2) N 2 հավելվածի՝

ա. 4-րդ գլխի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «17 մմ և ավելին» բառերը փոխարինել «21 մմ և ավելի» բառերով,

բ. 5-րդ գլխի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ և 32-րդ ենթակետերով.

«28) Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ.

29) Երևանի կայազորային հոսպիտալ.

30) Լոռու կայազորային հոսպիտալ.

31) Զանգեզուրի կայազորային հոսպիտալ.

32) Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 10

Երևան