ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2018 թվականի N 803-Ա
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայ հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան շարժման առաջամարտիկ Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 19-ի N 803-Ա |
Կ Ա Զ Մ
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Միրզոյան |
- ՀՀ առաջին փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Պապիկյան |
- Տարածքային կառավարման և զարգացման նախարար |
Ա. Ջանջուղազյան |
- Ֆինանսների նախարար |
Ա. Հակոբյան |
- Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար |
Հ. Քոչարյան |
- Ոստիկանության պետի տեղակալ |
Գ. Իսագուլյան |
- ՀՀ պետական և քաղաքական գործիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|