Basic information
Number
N 1019-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.08.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.08.04/42(341) Հոդ.950
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.07.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.07.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
24.07.2004
Effective date
05.08.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2004 թվականի N 1019-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1930-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված ծրագրի 99-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

99. «Հղիության արհեստական ընդհատման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի կատարման ապահովում, այդ ոլորտում բժշկական գործելակերպի կանոնակարգում, մոր և մանկան առողջության պահպանում

ՀՀ առողջա-
պահության նախարա-
րություն

2004 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 »

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

  
2004 թ. հուլիսի 19
Երևան