ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2018 թվականի N 1014-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 974-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 1-ի «Սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը՝ որպես արտոնյալ որակավորող, փոփոխող կամ կասեցնող մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 974-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հուլիսի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 25-ի N 1014-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. սեպտեմբերի 1-ի N 974-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԸ, ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՏՈՆՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ, ՓՈՓՈԽՈՂ ԿԱՄ ԿԱՍԵՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Պողոսյան |
- Ֆինանսների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) | |
Ա. Մանուկյան |
- Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ | |
Ա. Սահակյան |
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ | |
Ա. Եգանյան |
- Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |