Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 83
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2016-18.11.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.07.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2016 թվականի

թիվ 83

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԷԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱՐ, ԵՎ ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔՆԵՐ ԿԱՄ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

 

«Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության 14-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված)` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող այն ապրանքների ցանկը, որոնք էապես կարևոր են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի համար, և որոնց նկատմամբ բացառիկ դեպքերում կարող են սահմանվել արտահանման ժամանակավոր արգելքներ կամ քանակական սահմանափակումներ։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

«Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության ոչ սակագնային կարգավորման միասնական համակարգի գործունեության ապահովման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 27-ի թիվ 168 որոշման 2-րդ կետը։

«Մաքսային միության ներքին շուկայի համար էապես կարևոր այն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ բացառիկ դեպքերում կարող են սահմանվել արտահանման ժամանակավոր սահմանափակումներ կամ արգելքներ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի
ժամանակավոր պաշտոնակատար`

Կ. Մինասյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2016 թվականի հուլիսի 26-ի

թիվ 83 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն ապրանքների, որոնք էապես կարևոր են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի համար, և որոնց նկատմամբ բացառիկ դեպքերում կարող են սահմանվել արտահանման ժամանակավոր արգելքներ կամ քանակական սահմանափակումներ

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքի անվանումը

0201

Խոշոր եղջերավոր անասունների միս՝ թարմ կամ պաղեցրած

0202

Խոշոր եղջերավոր անասունների միս՝ սառեցրած

0203

Խոզի թարմ միս՝ պաղեցրած կամ սառեցրած

0204

Ոչխարի կամ այծի միս՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած

0401

Կաթ և սերուցք, չխտացրած ու շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր չավելացրած

0402

Կաթ և սերուցք, խտացրած կամ շաքար կամ քաղցրացնող այլ նյութեր ավելացրած

0708 10 000 0

Ոլոռ (Pisum sativum)՝ կեղևահանած կամ կեղևով, թարմ կամ պաղեցրած

0713 10

Ոլոռ (Pisum sativum)՝ չորացրած, կեղևահանած, սերմնակճեպը հանած կամ չհանած, կոտոր կամ ոչ կոտոր

0713 39 000

Լոբի (Vigna spp., Phaseolus spp.)

այլ՝ չորացրած, կեղևահանած, սերմնակճեպը հանած կամ չհանած, կոտոր կամ ոչ կոտոր

1001

Ցորեն և մեսլին (ցորենի և աշորայի խառնուրդ)

1002

Աշորա

1003

Գարի

1004

Վարսակ

1005

Եգիպտացորեն

1006

Բրինձ

1008 10 000

Հնդկացորեն

1008 21 000 0

Կորեկ՝ սերմացու

1008 29 000 0

Կորեկ՝ այլ

1101 00

Ալյուր՝ ցորենի կամ ցորենա-աշորային

1102 20

Եգիպտացորենի ալյուր

1102 90 100 0

Գարու ալյուր

1102 90 300 0

Վարսակի ալյուր

1102 90 700 0

Աշորայի ալյուր

1103

Ձավար, խոշոր աղացվածքի ալյուր և հացահատիկների սերմերի գրանուլներ

1104

Հացահատիկների սերմեր` այլ միջոցներով մշակված (օրինակ` թեփահանած, տափակեցրած, վերամշակման միջոցով փաթիլների վերածած, ծեծած, մանրաձավարի տեսքով կամ մանրատած)` բացի 1006 ապրանքային դիրքում նշված բրնձից. հացահատիկների սերմերի սաղմեր՝ ամբողջական, տափակեցրած, փաթիլների տեսքով կամ աղացած

1105

Ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի, փոշի, փաթիլներ, գրանուլներ կարտոֆիլից

1106 10 000 0

Ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի և փոշի չորացրած ոլոռից

1201

Սոյայի պտուղներ՝ մանրատած կամ չմանրատած

1205

Հլածուկի կամ կոլզայի սերմեր՝ մանրատած կամ չմանրատած

1206 00

Արևածաղկի սերմեր` մանրատած կամ չմանրատած

1207 50

Մանանեխի սերմեր` մանրատած կամ չմանրատած

1208

Մանր և խոշոր աղացվածքի ալյուր՝ ստացված յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից՝ բացի մանանեխի սերմերից

1209 29 500 0

Լուպինի սերմեր ցանքի համար

1214 90 900 0

Լուպին, հատիկավորված (գրանուլացված) կամ չհատիկավորված

1507

Սոյայի յուղ և դրա զտամասերը` չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը

1512

Արևածաղկի, քրքումի կամ բամբակի յուղ և դրանց զտամասերը` չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը

1514

Կանճրակի (կանճրակից կամ կոլզայից) կամ մանանեխի յուղ և դրա զտամասերը` չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը

151521 1515 29

Եգիպտացորենի յուղ կամ դրա զտամասերը՝ չռաֆինացված

կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը

1517 90

Սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ՝ կենդանական կամ բուսական ճարպերից, կամ յուղերից, կամ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 15-րդ խմբի տարբեր ճարպերի, կամ յուղերի զտամասերից

1518 00

Սննդի մեջ օգտագործելու համար ոչ պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ՝ կենդանական կամ բուսական ճարպերից կամ յուղերից, կամ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 15-րդ խմբի տարբեր ճարպերի, կամ յուղերի զտամասերից

2302

Հացաբույսերի կամ լոբազգիների հատիկների մաղումից, աղալուց կամ այլ կերպով վերամշակումից ստացված թեփ, մաղուցք, դարման և այլ մնացորդներ՝ չհատիկավորված (չգրանուլացված) կամ հատիկավորված

2304 00 000

Կոպտոն և այլ կոշտ թափոններ, որոնք ստացվում են սոյայի յուղի զատման ընթացքում՝ չաղացած կամ աղացած, չհատիկավորված կամ հատիկավորված

2306 30 000 0

Կոպտոն և այլ կոշտ թափոններ, որոնք ստացվում են բուսաճարպերի կամ արևածաղկի սերմերից յուղերի զատման ընթացքում՝ չաղացած կամ աղացած, չհատիկավորված կամ հատիկավորված

2306 41 000 0

2306 49 000 0

Կոպտոն և այլ կոշտ թափոններ, որոնք ստացվում են բուսաճարպերի կամ կանճրակի կամ կոլզայի սերմերից յուղերի զատման ընթացքում՝ չաղացած կամ աղացած, չհատիկավորված կամ հատիկավորված

2309

Կենդանիներին կերակրելու համար օգտագործվող մթերքներ

2710 19 1100

2710 19 150 0

2710 19 210 0

2710 19 250 0

2710 19 290 0

Միջին թորվածքներ՝ բացառությամբ բիոդիզել պարունակողների և բանեցված նավթամթերքների

2710 19 510

2710 19 550

2710 19 620

2710 19 640

2710 19 660

2710 19 680

Հեղուկ վառելիքներ՝ բացառությամբ բիոդիզել պարունակողների և բանեցված նավթամթերքների

2710 20 310

2710 20 350

Բիոդիզել պարունակող հեղուկ վառելիքներ՝ բացառությամբ բանեցված նավթամթերքների

2710 20 370

2710 20 390

 

2710 20 900 0

Բիոդիզել պարունակող այլ նավթամթերքներ՝ բացառությամբ բանեցված նավթամթերքների

4101

Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկված) չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված

4103 30 000 0

Խոզերի չմշակված մորթեր (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 41-րդ խմբի՝ 1բ կամ 1գ ծանոթագրությամբ բացառվածներից

4104

Դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշները) կամ ձիազգի կենդանիների մորթերից՝ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված, բայց առանց հետագա մշակման

4106 31 000 0

Դաբաղած կաշի խոզերի մորթերից՝ առանց բրդյա ծածկույթի կամ մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված, բայց առանց հետագա մշակման, խոնավ վիճակում (ներառյալ քրոմապատված կիսապատրաստվածքը)

4106 32 000 0

Դաբաղած կաշի խոզերի մորթերից՝ առանց բրդյա ծածկույթի կամ մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված, բայց առանց հետագա մշակման, չոր վիճակում (կրաստ)

4707

Վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (տպագրական խոտան և թղթի թափոններ)

5101

Բուրդ՝ չենթարկած սանդերքագզման կամ սանրագզման

5301 21 000 0

5301 29 000 0

Վուշ՝ տրորած, գզած, սանդերքած կամ որևէ այլ եղանակով մշակած, բայց չմանած

7204

Սև մետաղների թափոններ և ջարդոն. վերաձուլման համար սև մետաղների ձուլակտորներ (բովախառնուրդի ձուլակտորներ)

7207

Կիսապատրաստուկներ երկաթից կամ չլեգիրված պողպատից

7208

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, շիկագլոցված, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթի

7209

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, սառնագլոցված (սառը վիճակում շրջասեղմված), չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթի

7210

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, երեսապատված, գալվանական կամ այլ ծածկույթով

7404 00

Պղնձի թափոններ և ջարդոն

7503 00

Նիկելի թափոններ և ջարդոն

7602 00

Ալյումինի թափոններ և ջարդոն

7802 00 000 0

Կապարի թափոններ և ջարդոն

7902 00 000 0

Ցինկի թափոններ և ջարդոն

8002 00 000 0

Անագի թափոններ և ջարդոն

8101 97 000 0

Վոլֆրամի թափոններ և ջարդոն

8102 97 000 0

Մոլիբդենի թափոններ և ջարդոն

8103 30 000 0

Տանտալի թափոններ և ջարդոն

8104 20 000 0

Մագնեզիումի թափոններ և ջարդոն

8105 30 000 0

Կոբալտի թափոններ և ջարդոն

8106 00 100 0

Բիսմութ՝ չմշակված. թափոններ և ջարդոն. փոշիներ

8107 30 000 0

Կադմիումի թափոններ և ջարդոն

8108 30 000 0

Տիտանի թափոններ և ջարդոն

8109 30 000 0

Ցիրկոնիումի թափոններ և ջարդոն

8110 20 000 0

Ծարիրի թափոններ և ջարդոն

8111 00 190 0

Մանգանի թափոններ և ջարդոն

8112 22 000 0

Քրոմի թափոններ և ջարդոն

 

Ծանոթագրություն.

Սույն ցանկի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: