Գլխավոր տեղեկություն
Համար
N 722-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

       

 11 հունիսի 2018 թվականի N 722-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Ներդրումների ներգրավման և արտահանման խթանմանն ուղղված արտագնա քարոզարշավի կազմակերպման և մասնակցության ապահովման նպատակով 2018 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 2-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) և Կանադա (Տորոնտո) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) և Կանադա (Տորոնտո) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի, Լոս Անջելեսի և Տորոնտոյի օդանավակայանների սպասարկման սրահների, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Տիգրան Ավինյանինը, Սերժ Վարագ Սիսեռյանինը, Վիկտորյա Այդինյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Մանե Ադամյանինը, Հակոբ Արշակյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) ընդունել ի գիտություն, որ Նարեկ Ալեքսանյանի և Ալինա Եղիազարյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա գործուղման ծախսերն իրականացվելու են Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա մեկնելու հետ կապված հարցերը.

4) ընդունել ի գիտություն, որ Բաբկեն Տեր Գրիգորյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա գործուղման ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի հաշվին:

(2-րդ կետը լրաց. 02.07.18 N 900-Ա)

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հունիսի 11-ի N 722-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՑ ՀՈՒԼԻՍԻ 2-Ը ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ԿԱՆԱԴԱ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Տ. Ավինյան

- ՀՀ փոխվարչապետ
(26.06.2018 թ.-28.06.2018 թ. Տորոնտո, 28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)

Ս. Վ. Սիսեռյան

- ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
(26.06.2018 թ.-28.06.2018 թ. Տորոնտո, 28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)

Մ. Ադամյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
(26.06.2018 թ.-28.06.2018 թ. Տորոնտո, 28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)

Հ. Արշակյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
(26.06.2018 թ.-28.06.2018 թ. Տորոնտո, 28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)

Վ. Այդինյան

- ՀՀ փոխվարչապետի օգնական
(26.06.2018 թ.-28.06.2018 թ. Տորոնտո, 28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)

Ն. Ալեքսանյան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար
(26.06.2018 թ.-28.06.2018 թ. Տորոնտո, 28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)
(համաձայնությամբ)

Ա. Եղիազարյան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի միջազգային կոմերցիայի
խմբի միջազգային համագործակցության մենեջեր
(26.06.2018 թ.-28.06.2018 թ. Տորոնտո, 28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)
(համաձայնությամբ)

Բ. Տեր Գրիգորյան

- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ (26.06.2018 թ.-28.06.2018 թ. Տորոնտո, 28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)

(հավելվածը լրաց. 02.07.18 N 900-Ա)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան