ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2018 թվականի N 906-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) և 2017 թվականի նոյեմբերի 20-ին հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի (այսուհետ` փաստաթուղթ) կիրարկումն ապահովելու նպատակով՝
1. Ստեղծել համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հանձնաժողովը՝
1) համակարգում է համաձայնագրով և փաստաթղթով սահմանված առևտրատնտեսական ու ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.
2) համակարգում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կողմից համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մշակված միջոցառումների ծրագրերի հիման վրա.
3) նախապես քննարկում է համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի և գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության հարցերն ու ձևավորում դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
3. Հանձնաժողվի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` նախապես հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել վերջինիս իրավասության շրջանակի հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները և ստորագրվելիք ու հաստատվելիք փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիս ի 2-ի N 906-Աորոշման |
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ
Մ. Գրիգորյան |
- ՀՀ փոխվարչապետ |
Ի. Ղափլանյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
Կ. Նազարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Վ. Քոչարյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Մ. Ադամյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Ա. Հայրապետյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Հ. Վարդանյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Բ. Բադալյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ |
Ա. Ուդումյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ա. Անափիոսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ն. Ղարիբյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Հ. Քոչարյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ա. Խառատյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
Ս. Բարսեղյան |
- ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար |
Գ. Ավետիսյան |
- ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար |
Հ. Նավասարդյան |
- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար |
Գ. Ղալաչյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ |
Ս. Աբգարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ |
Վ. Սիմոնյան |
- Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |