ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2018 թվականի N 900-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 722-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա գործուղելու մասին» N 722-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) ընդունել ի գիտություն, որ Բաբկեն Տեր Գրիգորյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա գործուղման ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի հաշվին:».
2) հավելվածի կազմը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
« |
Բ. Տեր Գրիգորյան |
- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ (26.06.2018 թ.-28.06.2018 թ. Տորոնտո, 28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)»:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հուլիսի 2 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|