ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2018 թվականի N 729-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային կինոփառատոների իրականացում» տողով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից դրամաշնորհային պայմանագրով «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) ամենամյա միջազգային կինոփառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով հատկացված միջոցների շրջանակներում կազմակերպության կողմից հրատապության հիմքով պայմանավորված ծառայությունների ձեռքբերումները կատարվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշման պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գնման գործընթացի արդյունքում կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթ այն մասին, որ սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, և դրա գործողությունը տարածվում է կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հուլիսի 2 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի N 729-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
NN |
Գնման առարկայի անվանումը |
Գումարը |
1. |
Ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն` վարորդի հետ միասին |
1,130.0 |
2. |
Կանոնավոր օդային փոխադրման ծառայություն (ավիատոմս) |
6,784.0 |
3. |
Կինո- և տեսաֆիլմերի արտադրության ծառայություններ |
660.0 |
4. |
Գովազդային տեսածրագրերի արտադրություն |
1,386.0 |
5. |
Մշակութային միջոցառումների կազմակերպման հետ կապված վարձակալության ծառայություններ |
1,400.0 |
Ընդամենը |
11,360.0 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|