Գլխավոր տեղեկություն
Համար
N 729-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2018 թվականի N 729-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային կինոփառատոների իրականացում» տողով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից դրամաշնորհային պայմանագրով «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) ամենամյա միջազգային կինոփառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով հատկացված միջոցների շրջանակներում կազմակերպության կողմից հրատապության հիմքով պայմանավորված ծառայությունների ձեռքբերումները կատարվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշման պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գնման գործընթացի արդյունքում կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթ այն մասին, որ սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, և դրա գործողությունը տարածվում է կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 2

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 28-ի N 729-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

NN
ը/կ

Գնման առարկայի անվանումը

Գումարը
(հազ. դրամ)

1.

Ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն` վարորդի հետ միասին

1,130.0

2.

Կանոնավոր օդային փոխադրման ծառայություն (ավիատոմս)

6,784.0

3.

Կինո- և տեսաֆիլմերի արտադրության ծառայություններ

660.0

4.

Գովազդային տեսածրագրերի արտադրություն

1,386.0

5.

Մշակութային միջոցառումների կազմակերպման հետ կապված վարձակալության ծառայություններ

1,400.0

Ընդամենը

11,360.0

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան