040.1134.20.11.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2001 թվականի N 1134
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական կետերի պահպանության կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` եռամսյա ժամկետում ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն ներկայացնել գեոդեզիական կետերի, դրանց կենտրոնների տեսակների, չափերի, արտաքին նշանների ձևերը` որպես ազգային ստանդարտ գրանցելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 20-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական կետերի պահպանության հետ կապված հարաբերությունները:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անհրաժեշտ ճշտությամբ կոորդինատների և բարձրությունների միասնական համակարգ ապահովելու, անհրաժեշտ գեոդեզիական տվյալների բանկ ստեղծելու, քարտեզագրագեոդեզիական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում են գեոդեզիական, աստղագեոդեզիական, գրավիմետրիական և նիվելիրային ցանցեր (այսուհետև` գեոդեզիական ցանցեր):
2. Գեոդեզիական ցանցերը երկրի մակերևույթի վրա ամրացված գեոդեզիական կետերի մի ամբողջություն են, որոնց դիրքը որոշված է պետական (ազգային) և միջազգային կոորդինատային համակարգերում: Տեղանքում ճիշտ կողմնորոշվելու և հեշտ գտնելու համար գեոդեզիական կետերն ունեն համապատասխան արտաքին ձևավորում:
Գեոդեզիական կետերը հաշվարկված և տեղադրված են երկարատև օգտագործման համար և գտնվում են պետության պահպանության ներքո:
3. Գեոդեզիական կետերի կենտրոնները գեոդեզիական կոորդինատների, աստղագեոդեզիական և գրավիմետրիական տվյալների կրիչներ են:
4. Եռանկյունավորման, տրիլատերացիայի, պոլիգոնոմետրիայի և GPS (Գլոբալ դիրքորոշման կայան) կետերի կենտրոնների վրա դրվում են արտաքին նշաններ, որոնք ծառայում են տեղանքում կետերի ճանաչման և նշման համար: Այն առարկաները, որոնք ընդունվում են որպես գեոդեզիական կետեր, ունենում են գեոդեզիական կետի նշանակություն և ենթակա են պահպանության:
5. Գեոդեզիական կետերի կենտրոնների արտաքին նշանների և արտաքին ձևավորման տեսակները, չափերն ու ձևերը ենթակա են գրանցման որպես ազգային ստանդարտ:
6. Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանության ենթակա են`
ա) պետական գեոդեզիական ցանցի կետերը`
պետական (ազգային) պլանային գեոդեզիական ցանցի կետերը, դրանց կենտրոնները, արտաքին նշանները, կողմնորոշիչ կետերը.
պետական (ազգային) բարձունքային գեոդեզիական ցանցի կետերը, հիմնային, գրունտային, ժայռային, պատային հենանշանները (ռեպերները) և մակնիշները.
բ) գրավիմետրիական ցանցի կետերը, դրանց կենտրոնները, ուղեկից կետերը և ստուգողական հենանշանները.
գ) հատուկ գեոդեզիական ցանցերի կետերը` դրանց արտաքին նշանները, կենտրոնները, ստուգողական մակնիշները:
Հատուկ գեոդեզիական ցանցերի կետեր են հանդիսանում գետնի մակերևույթին հիմնական ամրացված գեոդեզիական ցանցերի կետերը, որոնք ստեղծված են ըստ հատուկ տեխնիկական պայմանների` էլեկտրակայանների, հիդրոհանգույցների, հանքահորերի, մետրոպոլիտենների, թունելների, խոշոր կառույցների և այլ նշանակության օբյեկտների շինարարության իրականացման, շահագործման և դիտարկման համար:
7. Շինարարական վանդակացանցերի և գեոդեզիական նշահարման ցանցերի կետերը ենթակա են պահպանման հատուկ (շինարարական աշխատանքների համար մշակված) հրահանգների պահանջներին համապատասխան:
8. Հողամասերը, որոնց վրա տեղակայված են գեոդեզիական կետերը, համարվում են գեոդեզիական կետերի պահպանման և սպասարկման գոտիներ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 6-րդ կետին և 50-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` ենթակա են գրանցման որպես սերվիտուտ:
Շենքերի պատերին, շինությունների վրա և նման տեղերում տեղադրված գեոդեզիական կետերի համար սահմաններ չեն որոշվում: Այդ դեպքում պահպանման ենթակա է անմիջապես կետը, պատային նշանը կամ հենանշանը (ռեպերը):
9. Գեոդեզիական կետերի երկարատև պահպանվածությունն ապահովելու նպատակով գեոդեզիական կետերից օգտվող կազմակերպությունները պարտավոր են ստուգել դրանց կենտրոնների, արտաքին նշանների, կողմնորոշիչ կետերի տեխնիկական վիճակը և աշխատանքն ավարտելուց հետո վերականգնել արտաքին ձևավորումը` ծածկելով բացած կենտրոնները, վերականգնելով ճանաչման սյուները, կենտրոնների (արտաքին նշանների) և կողմնորոշիչ կետերի շուրջը փորված ակոսիկները:
II. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
10. Համաձայն «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի` գեոդեզիական կետերի պահպանության ապահովումը համայնքի վարչական սահմաններում իրականացնում է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետը:
11. Պահպանության են հանձնվում սույն կարգի 7-րդ կետում նշված բոլոր նոր տեղադրված և նախկինում պահպանության չհանձնված տեղագրագեոդեզիական աշխատանքների կատարման ժամանակ հետազոտված ու վերականգնված գեոդեզիական կետերը:
12. Գեոդեզիական կետերի պահպանության հանձնումը ձևակերպվում է սահմանված ակտով (ձև N 2): Ակտը կազմվում է 2 օրինակից` գեոդեզիական կետերը պահպանության հանձնվող կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ: Ակտին կցվում է գեոդեզիական կետերի ցանկը` տեղադիրքի նկարագրությամբ: Գեոդեզիական կետերը պահպանության հանձնելու մասին ակտի առաջին օրինակը մնում է աշխատանքը կատարած կազմակերպությունում` հետագայում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հանձնելու համար, իսկ երկրորդը` համայնքի ղեկավարի կամ մարզպետի մոտ:
(12-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն)
13. Մի հողօգտագործողից մյուսին հողամասերի նկատմամբ իրավունքի փոխանցման դեպքում նախկինում պահպանության ընդունված գեոդեզիական կետերը հանձնման ակտով փոխանցվում են նոր հողօգտագործողին: Հանձնող կողմը կետերի հանձնման ակտի մի օրինակն ուղարկում է կադաստրի պետական կոմիտե:
14. Ակտի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (այսուհետև` կադաստրի պետական կոմիտե):
15. Գեոդեզիական կետերի պահպանվածության ստուգման և հետագայում օգտագործելու համար արդի վիճակում պահելու նպատակով կադաստրի պետական կոմիտեի կողմից պարբերաբար հետազոտվում և թարմացվում է արտաքին ձևավորումը, իսկ անհրաժեշտության դեպքում վերականգնվում են գեոդեզիական կետերը:
16. Գեոդեզիական կետերը վերականգնվում, դրանց արտաքին ձևավորումը թարմացվում ու հետազոտվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից` ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված ծրագրերի:
Տեղագրագեոդեզիական աշխատանքների կատարման առանձին տեղամասերում գեոդեզիական կետերը կարող են հետազոտվել ու վերականգնվել այլ նախարարությունների և գերատեսչությունների կազմակերպությունների կողմից` կադաստրի պետական կոմիտեի համաձայնությամբ:
17. Հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի պահպանության ապահովումն իրականացվում է համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից:
III. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
18. Պետական գեոդեզիական ցանցերի և գրավիմետրիական ցանցերի կետերի հաշվառումն իրականացվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից:
19. Հաշվառման ենթակա են սույն կարգի 6-րդ կետում նշված գեոդեզիական և գրավիմետրիական կետերը:
20. Գեոդեզիական կետերի հաշվառման և ընդունման համար հիմք են համարվում`
ա) գեոդեզիական կետերի կոորդինատների և բարձրությունների հրատարակված կատալոգները.
բ) աշխատանքների կատարման տեխնիկական հաշվետվությունները և ձեռագիր կատալոգները:
21. Պետական գեոդեզիական ցանցի կետերի հաշվառումն իրականացվում է ըստ կոորդինատների և բարձրությունների հրատարակված կատալոգների` գեոդեզիական ուսումնասիրության մատյաններում և գրաֆիկական նյութերի վրա` ըստ պայմանական նշանների:
22. Գեոդեզիական կետերի քանակական հաշվառումն իրականացվում է գեոդեզիական կետերի հաշվառման ամփոփագրում (ձև N 4):
23. Կատարված տեղագրագեոդեզիական աշխատանքների հաշվետու փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրության մատյաններում, գրաֆիկական նյութերում և գեոդեզիական կետերի հաշվառման ամփոփագրերի մեջ կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ:
24. Հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի հաշվառումն իրականացվում է համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից:
25. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ կադաստրի պետական կոմիտեն գեոդեզիական կետերի մասին տեղեկություններ է կազմում (ձև N 3):
IV. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
26. Գեոդեզիական կետերի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից:
27. Պետական գեոդեզիական ցանցի կետերը քանդվում կամ տեղափոխվում են միայն կադաստրի պետական կոմիտեի համաձայնության դեպքում:
28. Գեոդեզիական կետերը վնասող կամ ոչնչացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
29. Եթե որևէ տնտեսական կամ այլ գործունեության արդյունքում, որը կարող է նախատեսել պետական գեոդեզիական ցանցի կետերի վնասում կամ ոչնչացում, ապա իրականացնող կազմակերպությունը նախօրոք կադաստրի պետական կոմիտե պետք է կատարի հարցում պետական գեոդեզիական ցանցի կետերի հնարավոր քանդման կամ տեղափոխման վերաբերյալ: Կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր որոշակի դեպքում, ելնելով պետական գեոդեզիական ցանցի կետերի խտությունից և գոյություն ունեցող գեոդեզիական ցանցերի հեռանկարային զարգացման ու թարմացման ծրագրերից, որոշում է գեոդեզիական կետերի տեղափոխման անհրաժեշտության կամ քանդման հարցը և ընդունված որոշման մասին գրավոր հայտնում շահագրգիռ կազմակերպություններին ու հողօգտագործողներին: Ոչնչացված կետերի համար տեղագրագեոդեզիական կամ այլ աշխատանքներ իրականացնող կազմակերպության կողմից կազմվում է ակտ (ձև N 1), որտեղ նշվում են կետի ոչնչացման պատճառները, ոչնչացման թույլտվության կամ համաձայնության ամսաթիվը և համարը: Ակտի մեկ օրինակն ուղարկվում է կադաստրի պետական կոմիտե, երկրորդը` հողօգտագործողին, իսկ երրորդ օրինակը` ակտը կազմող կազմակերպություն:
30. Գեոդեզիական կետերի (կենտրոնների, արտաքին նշանների, ռեպերների, կողմնորոշիչ կետերի) ոչնչացում կամ վնասում հայտնաբերվելու դեպքում, մարզպետի կամ համայնքի ղեկավարի կողմից կազմվում է ակտ, որտեղ նշվում են վնասվածության բնույթը, ինչպես նաև վնասման կամ ոչնչացման պատճառները (ձև N 1): Գեոդեզիական կետերի ոչնչացման կամ վնասվածության մասին ակտը կազմվում է 2 օրինակից: Առաջին օրինակն ուղարկվում է կադաստրի պետական կոմիտե, երկրորդը մնում է համայնքում կամ մարզում: Գեոդեզիական կետերի միտումնավոր ոչնչացման կամ վնասման դեպքում ակտի պատճենը փոխանցվում է իրավապահ մարմիններին` մեղավոր անձանց Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
31. Պետական գեոդեզիական ցանցի կետերի տեղափոխումը (կենտրոնների տեղադրում, արտաքին նշանների կառուցում, կոորդինատների և բարձրությունների որոշում) կատարվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից: Նոր կետերի տեղադրման և տեղազննման ծախսերը փոխհատուցվում են այն իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից, որոնց պատճառով վնասվել, տեղափոխվել կամ ոչնչացվել են այդ կետերը:
Ձև N 1
Ա Կ Տ
գեոդեզիական կետի վնասման (ոչնչացման մասին)
____ __________ 200 թ. _______________________ (մարզը, համայնքը)
Մենք` ներքոստորագրողներս ____________________________________________ (ակտը կազմողների անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը) _______________________________________________________________
_______________________________________________________________
կազմել ենք սույն ակտը (ոչնչացված) գեոդեզիական ______________________________ (կետի համարը կամ անվանումը)
կետի մասին, տեղակայված ______________________________________________ (նշել կետի տեղադիրքը պահպանության հանձնման ակտին համապատասխան) _______________________________________________________________
ընդունված ___ ___________ 200 թ. N ___ գեոդեզիական կետի պահպանության հանձնման
ակտով:
Զննման արդյունքը __________________________________________________ (նշել կենտրոնի, արտաքին նշանի, ուղեցույց կետերի և արտաքին ձևավորման վիճակը, _______________________________________________________________ կետի վնասման կամ ոչնչացման պատճառները, ինչպես նաև համաձայնության բացակայության _______________________________________________________________ դեպքում մեղավոր անձանց տվյալները) Ակտը կազմված է ____ օրինակից
Առաջին օրինակը` կադաստրի պետական կոմիտե
Երկրորդ օրինակը` ___________________________________________________ (հողօգտագործողի անվանումը) Երրորդ օրինակը` ____________________________________________________ (ակտ կազմող կազմակերպության անվանումը) |
Ստորագրություններ |
______________________ |
______________________ |
Ձև N 2
Ա Կ Տ
գեոդեզիական կետերի պահպանության հանձնման մասին
____ __________ 200 թ. _____________________ (մարզը, համայնքը)
Ես` ներքոստորագրողս _______________________________________________ (հանձնողի անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը) ______________________________________________________________
______________________________________________________________
«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված գեոդեզիական կետերի պահպանության կարգի համաձայն հանձնեցի և ես` ներքոստորագրողս ______________________________________________________________ (ընդունողի անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը) ընդունեցի պահպանության գեոդեզիական ______________ կետեր, ըստ սույն ակտի (նշել քանակը) հակառակ երեսի ցանկի: Ակտը կազմված է _____ օրինակից: Առաջին օրինակը` կադաստրի պետական կոմիտե: Երկրորդ օրինակը` ___________________________________________________: (պահպանության ընդունող կազմակերպության անվանումը) _______________________________________ ղեկավարությունը պարտավորվում է
գեոդեզիական կետերը (կենտրոնը կամ արտաքին նշանը) վնասվելու կամ ոչնչացվելու դեպքում
անհապաղ կազմել համապատասխան ակտ և առաջին օրինակն ուղարկել կադաստրի պետական
կոմիտե: |
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱԿՏԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍ
Ց Ա Ն Կ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ
NN |
Կետի տեսակը և |
Կետի անվանումը կամ |
Կետի տեղադիրքի |
1 |
2 |
3 |
4 |
Հանձնեց___________________ (ստորագրությունը)
Ընդունեց_________________ (ստորագրությունը) |
____________________ ____________________________ |
(ձևը փոփ. 10.07.18 N 765-Ն)
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
____ __________ 200 թ.
_______________________________________________________ (օբյեկտի անվանումը, մարզը, համայնքը, 1:200 000 մասշտաբի քարտեզի նոմենկլատուրան)
Դաշտային աշխատանքները կատարված են _____________________________ (կատարող կազմակերպության անվանումը) |
NN |
Կետի տեսակը և |
Կետի անվանումը |
Տեղեկություններ կետի վիճակի մասին |
Կետի արտաքին ձևավորման | ||
կենտրոն |
արտաքին |
ուղեցուցային | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
________________________________________________ (աշխատանքները կատարող կազմակերպության անվանումը)
| |
Տնօրեն ___________________ (ստորագրությունը)
|
____________________ |
(ձևը փոփ. 10.07.18 N 765-Ն)
Ձև N 4
Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Փաստաթղթի |
Փաստաթղթի |
Աշխատանքների |
Գեոդեզիական կետերի քանակը | |||||
Եռանկյունավորման, |
I, II, III և IV դասի | |||||||
հաշվառված |
նոր |
ոչնչացված |
հաշվառված |
նոր |
ոչնչացված | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
(կարգը լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.12.2023, N 2113-Ն | 08.12.2023, N 1134 | |
10.07.2018, N 765-Ն | 04.08.2018, N 1134 | |
17.02.2011, N 140-Ն | 05.03.2011, N 1134 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|