ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2018 թվականի N 989-Ա
ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) 40-րդ խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի՝ 2018 թվականի հունիսի 27-30-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման ծախսերը կատարվել են Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցության դրամաշնորհի (թիվ TF0A6768) գնումների պլանի 2.3 (Գործուղում/մասնակցություն ԱՃԹՆ-ի միջազգային կոնֆերանսներին և միջոցառումներին) տողով առկա միջոցների ֆինանսավորմամբ:
2. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Վարդան Գևորգյանի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|