Գլխավոր տեղեկություն
Համար
N 614-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.06.2018-26.10.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 (որոշումը խմբ. 11.06.18 N 737-Ա)

 

21 հունիսի 2017 թվականի N 614-Ա

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 (վերնագիրը խմբ. 11.06.18 N 737-Ա)

 

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`

Հաստատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունիսի 21-ի N 614-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Թորոսյան

- ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

     

Մ. Թանդիլյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

   

Հ. Այվազյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

 

Ա. Բաբայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

 

Ս. Քրմոյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

Կ. Թամազյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

Ս. Զաքարյան

- Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Հ. Պողոսյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)

   

Է. Բարսեղյան

- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)

   
Վ. Պետրոսյան

- Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան