Գլխավոր տեղեկություն
Համար
N 701-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2018-27.11.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2018 թվականի N 701-Ա

 

«ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՄՏԱՎՈՐ ԹԵՐԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ N 2 ՀԱՏՈՒԿ (ՕԺԱՆԴԱԿ) ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 2 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 38.210.01436) վերանվանել «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն):

2. Սահմանել, որ կազմակերպությունը երկրորդ՝ տարածքային մակարդակում երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որի՝

1) նպատակն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է.

2) գործունեության առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցումն է:

3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) ուսումնական և մեթոդական գրականության մշակում և հրատարակում.

2) դիդակտիկ նյութերի և պարագաների ստեղծում.

3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում 18-ից բարձր տարիք ունեցող (հանրակրթության մեջ չընդգրկված) անձանց.

4) փորձագետ-մասնագետների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում:

4. «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի հետ համատեղ ապահովել կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) երկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ:

6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ ապահովել կազմակերպությունում սովորող աշակերտների հանրակրթական ծրագրով հետագա ուսումնառությունը:

7. Կազմակերպության անվանափոխության հետ կապված պետական գրանցման և կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 22

Երևան