Basic information
Number
N 1604-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.11.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
29.11.2018
Signing organisation
Պաշտոնակատար
Signing date
29.11.2018
Effective date
30.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2018 թվականի N 1604-Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ, ՂՐՂԶՍՏԱՆԻ, ԲԵԼԱՌՈՒՍԻ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ, ՄՈԼԴՈՎԱՅԻ, ՏԱՋԻԿՍՏԱՆԻ, ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԼԱՏՎԻԱՅԻ, ԼԻՏՎԱՅԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի ընտրական հանձնաժողովների, Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության, Համաշխարհային ընտրական մարմինների ընկերակցության պաշտոնական պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների, պաշտոնական ճաշի, կեցության ծախսերի և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը` 6,689.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան


2018 թ. նոյեմբերի 29
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation