Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 26
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-01.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.03.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2016 թվականի

թիվ 26

քաղ. Մոսկվա

 

ԱՀԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին համապատասխան և «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)՝ թիվ 1 հավելվածի համաձայն:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ հաստատված այն ապրանքների և դրույքաչափերի ցանկից, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3923 29 900 0, 4011 20 100 0, 4011 20 900 0, 4013 10 000 9, 7010 90 430 0, 7010 90 530 0, 8105 20 000 9, 8544 42 900 7, 8544 49 200 0, 8544 60 100 0, 8703 21 109 1 և 9113 10 100 0 ծածկագրերով դիրքերը հանել:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի հունիսի 30-ի թիվ 68 որոշմամբ հաստատված այն ապրանքների և դրույքաչափերի ցանկից, որոնց նկատմամբ Ղրղզստանի Հանրապետությունն անցումային շրջանում կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8418 99 900 0 ծածկագրով դիրքը հանել:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ հաստատված այն ապրանքների ցանկից, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից ստանձնած՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափեր, և տուրքերի նման դրույքաչափերի մեծությունների ցանկից՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0303 54 100 0, 0303 54 900 0, 2008 11 100 0, 2008 11 910 0, 2008 11 960 0, 2008 11 980 0, 5702 32 900 0, 5702 39 000 0, 5702 50 900 0, 5702 92 100 0, 5702 92 900 0, 5702 99 000 0, 5704 10 000 0 և 5705 00 300 0 ծածկագրերով դիրքերը հանել.

բ) հանել դիրքերը՝ թիվ 2 հավելվածի համաձայն:

5. Սույն Որոշումը, բացառությամբ 1-3-րդ կետերի և 4-րդ կետի «բ» ենթակետի, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում 2016 թվականի հունվարի 11-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Սույն Որոշման 1-3-րդ կետերը և 4-րդ կետի «բ» ենթակետն ուժի մեջ են մտնում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2016 թվականի մարտի 29-ի
թիվ 26 որոշման

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2016 թվականի մարտի 29-ի
թիվ 26 որոշման