Գլխավոր տեղեկություն
Համար
N 986-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2018 թվականի N 986-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի՝

1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային ստանդարտներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցելու նպատակով:

2. Հաստատել՝

1) աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հուլիսի 20
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 20-ի N 986
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Գրիգորյան

- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)

 
   

Տ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի փորձագետ

 
   

Տ. Գալստյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 
   

Մ. Նահապետյան

- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

 
   

Խ. Աբաջյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչության պետ

 
   

Ա. Ավագյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության ընդերքի պահպանության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

 
   

Ա. Ղարաբեկյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական

 
   

Հ. Սարոյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության մթնոլորտ արտանետումների և օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվությունների բաժնի պետ

 
   

Ա. Այվազյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետի պաշտոնակատար

 
   

Խ. Բաբայան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

 
   

Ռ. Գրիգորյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ

 
   

Ռ. Աբովյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ

 
   

Ն. Բակունց

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ

 
   

Ն. Վարդանյան

- ՀՀ փաստաբանական պալատի անդամ (համաձայնությամբ)

 
   

Մ. Վիլլիամս

- Թթվային դրենաժի (այդ թվում՝ պոչամբարների շահագործման) հետևանքների կանխատեսման և կառավարման, ազդեցության ախտորոշման, հանքի փակման, մակերևութային/ ընդերքային հիդրոքիմիայի, երկրաբանատեխնիկական և հիդրոերկրաբանական հարցերով փորձագետ, գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

 
   

Ք. Անդերսոն

- Ազդակիր համայնքի ներկայացուցիչների գույքագրման, կանխատեսվող խնդիրների վերհանման, տեղաբնակների պատշաճ ներգրավվածության ապահովման, համայնքի ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրների («ողջամիտ ջանասիրության» սկզբունքով) ազդեցության գնահատման, հանքարդյունաբերության բնագավառում հանրային պատասխանատվության, սոցիալ մարդաբանության և մարդու իրավունքների հարցերով փորձագետ, գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)  
   

Ս. Թևանյան

- Երևանի պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

 
   

Ա. Հովհաննիսյան

- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

 
   

Ս. Մկրտչյան

- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Լեռնամետալուրգիական արդյունաբերության և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում» ֆակուլտետի բնօգտագործման և տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

 
   

Լ. Սահակյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն (համաձայնությամբ)

 
   

Գ. Տեփանոսյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի՝ շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի վարիչ (համաձայնությամբ)

 
   

Խ. Սապոնջյան

- Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների միության փոխնախագահ (համաձայնությամբ)

 
   

Շ. Խաչատրյան

- Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի՝ ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների հանքավայրերի ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների դոցենտ (համաձայնությամբ)

 
   

Կ. Մանվելյան

- Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար (համաձայնությամբ)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 20-ի N 986
որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

3. Աշխատանքային խմբի նպատակն է փաստահավաք գործունեության միջոցով, ընդերքօգտագործման ոլորտում աշխատող ընկերությունների գործունեության, նախագծային և այլ փաստաթղթերի դիտազննության հիման վրա գնահատել այդ գործունեության սոցիալ-տնտեսական և բնապահպանական ազդեցությունները, վերհանել հանքարդյունաբերության ոլորտում առկա բնապահպանական, առողջապահական ռիսկերը և խնդիրները, առաջարկել վերջիններիս լուծման հնարավոր տարբերակներ՝ աջակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հանքարդունաբերության ոլորտում միջազգային չափանիշերին համապատասխանող քաղաքականության ներդրմանն ու իրագործմանը: Աշխատանքային խումբն իրականացնում է նաև հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխանության համեմատական իրավավերլուծություն և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային հանդիպումների միջոցով:

5. Աշխատանքային խումբը ղեկավարում և հանդիպումները հրավիրում և վարում է աշխատանքային խմբի ղեկավարը:

6. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբի ղեկավարը կարող է աշխատանքային խմբի այլ անդամի հանձնարարել վարելու աշխատանքային հանդիպումները:

Աշխատանքային խմբի անդամները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու են ստանալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից, ընդերքօգտագործող ընկերությունից (համաձայնությամբ) տվյալ հանքավայրին կամ ընդերքօգտագործման ծրագրին առնչվող փաստաթղթեր և այլ տեղեկատվություն, որոնք անհրաժեշտ են աշխատանքային խմբի առջև դրված խնդիրները լուծելու համար: Ընդերքօգտագործող ընկերության համաձայնությամբ՝ աշխատանքային խմբի անդամները կարող են մուտք գործել հանքավայրի տարածք՝ դիտազննություն իրականացնելու համար:

7. Պահպանելով շահագրգիռ կողմերի ներկայացվածության հավասարակշռությունը՝ աշխատանքային խմբի ղեկավարի համաձայնությամբ աշխատանքային խմբի աշխատանքներին կարող են ներգրավվել և իրականացվող աշխատանքներին օժանդակել քաղաքացիական հասարակության, ազդակիր համայնքի և դիտազննության օբյեկտ հանդիսացող ընկերության ներկայացուցիչներ:

8. Աշխատանքային խմբի գործունեությունը բաց է զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման համար:

9. Աշխատանքային խմբի հանդիպումներն արձանագրվում են: Արձանագրությունը ներառում է հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը, դրանց լուծման վերաբերյալ առաջարկները, յուրաքանչյուր հարցի կապակցությամբ շահագրգիռ կողմերի և աշխատանքային խմբի անդամների դիրքորոշումները:

10. Արձանագրությունն ստորագրվում է աշխատանքային խմբի ղեկավարի և աշխատանքային խմբի՝ հանդիպմանը մասնակցած մյուս անդամների կողմից: Աշխատանքային խմբի հանդիպման արձանագրությունները երկօրյա ժամկետում աշխատանքային խմբի ղեկավարի կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

11. Աշխատանքային խմբի ղեկավարը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները, հանրությանը պարբերաբար իրազեկում է գործողությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

12. Յուրաքանչյուր ընդերքօգտագործող ընկերությունում աշխատանքային խմբի կողմից իրականացվող դիտազննությունը չի կարող գերազանցել 12 աշխատանքային օրը:

13. Աշխատանքային խմբի ղեկավարն ընդերքօգտագործող յուրաքանչյուր ընկերությունում դիտազննության ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ամփոփելով դիտազննության արդյունքները, հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

14. Աշխատանքային խմբի նպատակներով պայմանավորված՝ ընդերքօգտագործող ընկերություններում դիտազննությունների ավարտից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային խումբը կազմում է ամփոփ հաշվետվության նախագիծ:

15. Աշխատանքային խմբի ղեկավարի կողմից կազմված հաշվետվության նախագիծն աշխատանքային խմբի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հանրային քննարկումների, որոնց արդյունքներով հաշվետվության նախագիծը կարող է ենթարկվել լրացումների:

16. Հանրային քննարկումներից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային խմբի ղեկավարի կողմից հաշվետվությունը կարող է վերախմբագրվել:

17. Աշխատանքային խմբի ղեկավարը հաշվետվությունը եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան