ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2018 թվականի N 784-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 136-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի 2018 թվականին այլ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 136-Ա որոշման`
1) վերնագրից և 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «անհատական» բառը.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 15-ի N 784-Ա |
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2018 թ. փետրվարի 15-ի N 136-Ա |
Կ Ա Զ Մ
ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- ՀՀ վարչապետ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) |
- Գյուղատնտեսության նախարար |
- Ֆինանսների նախարար |
- Տարածքային կառավարման և զարգացման նախարար |
- Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար |
- Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար |
- Քաղաքաշինության կոմիտեի նախագահ |
- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ |
- Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|