Գլխավոր տեղեկություն
Համար
N 757-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2018 թվականի N 757-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2018 թվականի հունիսի 13-14-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի և Մոսկվայի օդանավակայանի սպասարկման սրահի հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Արսեն Խառատյանինը, Վարուժան Ներսեսյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Վահե Հակոբյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արմեն Խաչատրյանինը և Կարեն Ազատյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արման Շահինյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Արման Աղաջանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Արամ Գրիգորյանինը, Կարեն Վանյանինը, Արթուր Գասպարյանինը և Գագիկ Վանոյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2018 թվականի հունիսի 13-ին՝ Երևան-Մոսկվա, իսկ հունիսի 14-ին՝ Մոսկվա-Երևան երթուղով:

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

8. Արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հետ կապված հարցերը:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2018 թ. հունիսի 11

Երևան

      

  

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հունիսի 11-ի N 757-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-14-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

  

Պաշտոնական պատվիրակություն

Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետ

Ա. Հակոբյան

- ՀՀ վարչապետի տիկին

Վ. Տողանյան

- ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ա. Խառատյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

Վ. Ներսեսյան

- ՀՀ վարչապետի օգնական

Ա. Մխիթարյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի ղեկավար

Ա. Եղոյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Ա. Աղաջանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության

«Պետական արարողակարգի ծառայություն»

գործակալության պետի տեղակալ

(11.06.18 թ. -14.06.18 թ.)

Վ. Հակոբյան

- ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական

(11.06.18 թ. -14.06.18 թ.)

Անվտանգություն

Գ. Հայրապետով

- ՊՊԾ պետ

Գ. Մովսեսյան

- ՊՊԾ աշխատակից

Ա. Գրիգորյան

- ՊՊԾ աշխատակից

Կ. Վանյան

- ՊՊԾ աշխատակից

Ա. Գասպարյան

- ՊՊԾ աշխատակից

Գ. Վանոյան

- ՊՊԾ աշխատակից (11.06.18 թ. -14.06.18 թ.)

ԶԼՄ-ների ներկայացուցիչներ

Կ. Ազատյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր

օպերատոր

Ա. Շահինյան

- «Հանրային կապերի և տեղեկատվության կենտ-

րոն» ՊՈԱԿ-ի օպերատոր

Տ. Մեհրաբյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկա-

տվության և հասարակայնության հետ կապերի

վարչության գլխավոր մասնագետ

Ա. Խաչատրյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար

Զ. Հարոյան

- «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից

(համաձայնությամբ)

Ա. Հայրապետյան

- «Կենտրոն» հեռուստաընկերության թղթակից

(համաձայնությամբ)

Գ. Հարությունյան

- «ԱՐ» հեռուստաընկերության թղթակից

(համաձայնությամբ)

Ն. Իրիցյան

- «Ա1+» հեռուստաընկերության թղթակից

(համաձայնությամբ)

Վ. Մակարյան

- «Հրապարակ» թերթի թղթակից

(համաձայնությամբ)

Լ. Սուքիասյան

- «Առավոտ» թերթի թղթակից

(համաձայնությամբ)

Ա. Գզիրյան

- «Արմենպրես» լրատվական գործակալության

թղթակից (համաձայնությամբ)

Մ. Ասատրյան

- «Նյուզ Էյ Էմ» լրատվական գործակալության

թղթակից (համաձայնությամբ)

Հ. Բաղդասարյան

- «Ֆոտոլուր» լրատվական գործակալության

լուսանկարիչ (համաձայնությամբ)

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան