ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 735-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1239-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 31-ի N 1239 -Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Հ. Այվազյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար |
Ա. Բաբայան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Ա. Ասատրյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ա. Հայրապետյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ս. Ալոյան |
- «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ (համաձայնությամբ) |
Բ. Փափազյան |
- «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Բախշյան |
- «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության նախագահի կրթության հարցերով խորհրդական (համաձայնությամբ) |
Թ. Ավակյան |
- «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ):»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|