Գլխավոր տեղեկություն
Համար
N 1544-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.06.2018-25.08.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.23/45(220) Հոդ.1040
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2002 թվականի N 1544-Ն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց., փոփ. 14.01.10 N 24-Ն, փոփ. 24.05.18 N 625-Ն)

 

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 24.05.18 N 625-Ն)

1. Հաստատել`

1) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային oգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 3-րդ հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրում համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 14.01.10 N 24-Ն, փոփ. 24.05.18 N 625-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 4
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1544-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` համայնք) կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնություններն ու դրանց ֆինանսավորման համամասնությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` լիազորված մարմիններ) հետ համաձայնեցնելու կարգը:

2. Համայնքի ղեկավարն առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերում ներառելու նպատակով ծրագրի ամբողջական փաթեթի հետ միասին 2-ական օրինակից միաժամանակ լիազորված մարմիններ է ներկայացնում «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի համաձայն կազմված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները` ծրագրի հավելվածի տեսքով (այսուհետ` ծրագրի հավելված)` մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը համաձայնեցման համար:

(2-րդ կետը փոփ. 24.05.18 N 625-Ն)

3. Ներկայացվող ծրագիրը պետք է կազմված լինի տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման մեթոդական ցուցումներին համապատասխան և ներառի նաև իրականացման ենթակա միջոցառումների`

ա) խնդիրները, նպատակները և կենսագործման անհրաժեշտությունը, համապատասխանությունն օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին (նշված պետք է լինի օրենքի 3-րդ հոդվածի «ա» և «բ» ենթակետերում նշված միջոցառման (միջոցառումների) անվանումը (անվանումները), որին (որոնց) համապատասխանում է ծրագրով ներկայացված տվյալ միջոցառումը),

բ) իրագործման փուլերը (ժամանակացույցը),

գ) իրականացման համար անհրաժեշտ ծախսերը և ակնկալվող արդյունքները:

4. Լիազորված մարմինները ծրագիրը քննարկում են ներկայացվելու օրվանից` տասնօրյա ժամկետում: Լիազորված մարմինների ղեկավարները (կամ նրանց փոխարինող տեղակալները) համաձայնություն տալու դեպքում ներկայացված ծրագրի հավելվածի բոլոր օրինակները` ծրագրի հավելվածի 1-ին էջի վերևի ձախ մասում համաձայնեցման համար նախատեսված տեղում ստորագրում են և կնքում լիազորված մարմինների կնիքներով: Համաձայնեցված ծրագրի հավելվածի մեկական օրինակները պահվում են լիազորված մարմիններում, մյուս օրինակները վերադարձվում են այն ներկայացրած համայնքի ղեկավարին:

5. Համաձայնություն չտալու դեպքում լիազորված մարմիններն օրենքի 3-րդ հոդվածի հինգերորդ պարբերությամբ սահմանված ժամկետում և կարգով վերադարձնում են ծրագրի հավելվածը:

Համայնքի ղեկավարը, ծրագրի հավելվածին համաձայնություն չտալու համար պատճառ հանդիսացած` լիազորված մարմինների կողմից կատարված դիտողություններին և առաջարկություններին համաձայնելու դեպքում, համայնքի ավագանու կողմից օրենքի 3-րդ հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հուլիսի 25-ը լրամշակում է ծրագրի հավելվածը և այն ներկայացնում լիազորված մարմիններ:

Լիազորված մարմինները ներկայացված ծրագրի լրամշակված հավելվածը քննարկում են ներկայացվելու օրվանից եռօրյա ժամկետում, և`

ա) եթե ծրագրի հավելվածում ամբողջապես հաշվի առնված են լինում դրան համաձայնություն չտալու համար պատճառ հանդիսացած` լիազորված մարմինների կողմից կատարված բոլոր դիտողությունները և առաջարկությունները, ապա սույն կարգի 4-րդ կետում նշված կարգով համաձայնություն են տալիս`

բ) եթե սույն կետի «ա» ենթակետում նշված բոլոր դիտողություններն ու առաջարկություններն ամբողջապես հաշվի առնված չեն լինում, ապա օրենքի 3-րդ հոդվածի հինգերորդ պարբերությամբ սահմանված ժամկետում և կարգով վերադարձնում են լրամշակված ծրագրի հավելվածը:

6. Սույն կարգին համապատասխան` համաձայնություն չի տրվում, եթե`

ա) ծրագրի համաձայն իրականացման ենթակա բնապահպանական միջոցառումները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային բնապահպանական ու առողջապահական կոնվենցիաներին և այլ իրավական ակտերին,

բ) ծրագրի փաթեթում բացակայում են սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը (տեղեկանքներ, հաշվարկներ), կամ դրանցում ներկայացված տեղեկությունները (հաշվարկները) չեն համապատասխանում իրականությանը:

7. Սույն կարգին համապատասխան համաձայնություն տալու ժամկետը խախտելը, ինչպես նաև համաձայնություն տալը մերժելը կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

(հավելվածը լրաց., փոփ. 14.01.10 N 24-Ն, փոփ. 24.05.18 N 625-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1544-Ն որոշման

Կ Ա Ր Գ

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 24.05.18 N 625-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային oգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված բնապահպանական ծրագրում (այսուհետ` ծրագիր) համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` լիազորված մարմիններ) հետ համաձայնեցնելու կարգը:

(1-ին կետը փոփ. 24.05.18 N 625-Ն)

2. Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրում փոփոխություններ (այսուհետ` փոփոխություններ) կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում համայնքի ղեկավարը համաձայնեցման նպատակով 2-ական oրինակից միաժամանակ լիազորված մարմիններ է ներկայացնում առաջարկվող փոփոխությունները` ներառյալ փոփոխված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման փոփոխված առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները` ծրագրի հավելվածի տեսքով (այսուհետ` ծրագրի հավելված):

3. Ներկայացվող փոփոխությունները պետք է կազմված լինեն ծրագրի կազմման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան և ներառեն նաև`

1) փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող պատճառների նկարագիրը.

2) փոփոխությունների արդյունքներով ծրագրի իրագործման ճշտված փուլերը (ժամանակացույցը) և նախատեսված միջոցառումների իրականացման փոփոխված առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման փոփոխված համամասնությունները, դրանց ֆինանսական գնահատականները հիմնավորող ծախսային հոդվածների միավորի գնորոշման աղբյուրների մասին տեղեկատվությունը և (կամ) հաշվարկը:

4. Լիազորված մարմինները փոփոխությունները քննարկում են ներկայացնելու oրվանից` տասնoրյա ժամկետում: Լիազորված մարմինների ղեկավարները (կամ նրանց փոխարինող տեղակալները) համաձայնություն տալու դեպքում ներկայացված փոփոխված ծրագրի հավելվածի բոլոր oրինակները` ծրագրի հավելվածի 1-ին էջի վերևի ձախ մասում համաձայնեցման համար նախատեսված տեղում ստորագրում են և կնքում լիազորված մարմինների կնիքներով: Համաձայնեցված փոփոխված ծրագրի հավելվածի մեկական oրինակները պահվում են լիազորված մարմիններում, մյուս oրինակները վերադարձվում են այն ներկայացրած համայնքի ղեկավարին:

5. Համաձայնություն չտալու դեպքում լիազորված մարմինները 5-օրյա ժամկետում փոփոխությունները վերադարձնում են համայնքի ղեկավարին:

6. Համայնքի ղեկավարը, փոփոխություններին համաձայնություն չտալու համար պատճառ հանդիսացած` լիազորված մարմինների կողմից կատարված դիտողություններին և առաջարկություններին համաձայնելու դեպքում, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամկետում, լրամշակում է փոփոխությունները և դրանք ներկայացնում լիազորված մարմիններ կամ ձեռնպահ է մնում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունից:

7. Լիազորված մարմինները ներկայացված ծրագրի լրամշակված հավելվածը քննարկում են ներկայացնելու oրվանից եռoրյա ժամկետում, և`

1) եթե ծրագրի հավելվածում ամբողջապես հաշվի առնված են լինում դրան համաձայնություն չտալու համար պատճառ հանդիսացած` լիազորված մարմինների կողմից կատարված բոլոր դիտողությունները և առաջարկությունները, ապա սույն կարգի 4-րդ կետում նշված կարգով համաձայնություն են տալիս.

2) եթե սույն կետի «ա» ենթակետում նշված բոլոր դիտողություններն ու առաջարկություններն ամբողջապես հաշվի առնված չեն լինում, ապա եռoրյա ժամկետում վերադարձնում են լրամշակված փոփոխությունները:

8. Սույն կարգին համապատասխան` համաձայնություն չի տրվում, եթե`

1) փոփոխություններով առաջարկվող իրականացման ենթակա բնապահպանական միջոցառումները հակասում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային բնապահպանական ու առողջապահական կոնվենցիաներին և այլ իրավական ակտերին.

2) փոփոխությունների փաթեթում բացակայում են սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը (տեղեկանքներ, հաշվարկներ) կամ դրանցում ներկայացված տեղեկությունները (հաշվարկները) չեն համապատասխանում իրականությանը.

3) փոփոխություններով առաջարկվող իրականացման ենթակա բնապահպանական միջոցառումների ֆինանսավորման ծավալների հանրագումարը գերազանցում է տվյալ տարվա բյուջեով բնապահպանական ծրագրի իրականացման համայնքին տրամադրելու համար սահմանված մասհանումների չափը:

9. Սույն կարգին համապատասխան համաձայնություն տալու ժամկետը խախտելը, ինչպես նաև համաձայնություն տալը մերժելը կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

(հավելվածը լրաց. 14.01.10 N 24-Ն, փոփ. 24.05.18 N 625-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան