Գլխավոր տեղեկություն
Համար
N 734-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

       

 11 հունիսի 2018 թվականի N 734-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 613-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով `

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`

Հաստատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

 

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունիսի 21-ի N 613-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Է. Գրիգորյան

- ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահ)

   

Ա. Գրիգորյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար

   

Հ. Այվազյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

   

Ա.Բաբայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

   

Ա. Պողոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Վ. Քոչարյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   

Ա. Ամիրխանյան

- Հայաստանի ամերիկյան համալսարան, Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Հովհաննիսյան

- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

   

Ս. Ադամյան

- «Բնապահպանական հասարակական միություն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

   

Պ. Խաչատրյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2018 թ. հունիսի 11

Երևան