Գլխավոր տեղեկություն
Համար
N 614-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.13/46(1404) Հոդ.723
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2018 թվականի N 614-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերին, 6-րդ հոդվածի 6-րդ մասին և 9-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող այլ տեղեկատվության ցանկը սահմանելու մասին» N 51-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգը սահմանելու մասին» N 813-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին դիմումը հարկային մարմին ներկայացնելու կարգը, դիմումի ձևը և կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումի վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» N 827-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 5

Երևան