ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2018 թվականի N 783-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 302-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 31-ի «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու մասին» N 302-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով.
2) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վարչության պետ Ներսես Մկրտչյանին» բառերը փոխարինել «Ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արգամ Արամյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 15 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|