Գլխավոր տեղեկություն
Համար
N 794-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.25/56(1414) Հոդ.850
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2018 թվականի N 794-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 1 հավելվածը «Ֆինանսների նախարարություն» գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գլխով.

 

«

Պետական մարմիններում գլխավոր քարտուղարի օգնականներ

1

2

3

9.1.

Վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի օգնական

4.00

9.2.

Նախարարության գլխավոր քարտուղարի օգնական

4.00

9.3.

Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր քարտուղարի օգնական

3.50

9.4.

Ինքնավար պետական մարմնի գլխավոր քարտուղարի օգնական

3.50

9.5.

Անկախ պետական մարմնի գլխավոր քարտուղարի օգնական

3.50

9.6.

Կառավարությանը ենթակա պետական մարմնի գլխավոր քարտուղարի օգնական

3.00

9.7.

Վարչապետին ենթակա պետական մարմնի գլխավոր քարտուղարի օգնական

3.00

9.8.

Նախարարությանը ենթակա պետական մարմնի գլխավոր քարտուղարի օգնական

3.00

9.9.

Դատական դեպարտամենտի ղեկավարի օգնական

3.50

9.10.

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի օգնական

3.50

9.11.

ՀՀ դատախազության գլխավոր քարտուղարի օգնական

3.50

9.12.

Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարի օգնական

3.50

9.13.

ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի օգնական

3.50

9.14.

ՀՀ մարզպետարանի գլխավոր քարտուղարի օգնական

3.00

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 
2018 թ. հուլիսի 18
Երևան